f

Անկախ

Մենք մի թշնամի պետք է ունենանք՝ մեր հայրենիքը հանձնողները, մեր երկրում պառակտում սերմանողները՝ ով ուզում է դա լինի.՛՛Հրապարակ՛՛


Կարմիր գծեր

Կան մեղքեր, սխալներ, որոնք կարելի է ներել ու անտեսել։ Բայց կան մեղքեր ու սխալներ, որոնք անհանդուրժելի են, անընդունելի, որոնք հանդուրժելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ պետության եւ հասարակության համար։ Անշուշտ, հանդուրժելի-անհանդուրժելիի սահմանը շատ երերուն է եւ անհատական։ Մեկի համար մարդասպանությունն անգամ ներելի է, մյուսի համար փողոցը կարմիր լույսի տակ անցնելն աններելի հանցանք է։

Մենք՝ ազգովի, պետք է որոշենք այդ կարմիր գծերը, պետք է սահմանենք անթույլատրելի ու ազգակործան արարքների ցանկը։ Պետք է համազգային կոնսենսուս հաստատենք մեր երկրում, ինչ-որ չգրված կանոններ սահմանենք, որոնք անցնելն անթույլատրելի լինի ե՛ւ նախարարների, ե՛ւ ուսուցիչների, ե՛ւ վարորդների, ե՛ւ գործազուրկների համար՝ տարեցների ու երիտասարդների, կանանց ու տղամարդկանց։ Կոնսենսուսի առաջին մակարդակը պետք է լինի՝ ոչ մի թիզ հող թշնամուն, ոչ մի զոհ ու վիրավոր սահմանին։

 

Մենք չպետք է հանդուրժենք ինֆանտիլ ու հանցագործ իշխանություններին, որոնք մեզ օրեցօր հաշտեցնում են գերիների ու զոհերի, մեր պետական տարածքից թիզ առ թիզ թշնամուն զիջելու գաղափարի հետ։ Իբրեւ թե հանուն խաղաղության, իբրեւ թե պատերազմից խուսափելու համար։ Կոնսենսուսի մյուս մակարդակը պետք է լինի՝ ոչ մի թշնամանք ու պառակտում մեր երկրում։ Բոլոր այն երեւույթները, որոնք ագրեսիա, թշնամանք, ատելություն, անհանդուրժողականություն են սերմանում մեր ազգի այս կամ այն հատվածի նկատմամբ՝ լինի դա ղարաբաղցի, թե սյունեցի, նիկոլական, թե քոչարյանական, սփյուռքահայ, թե հայաստանաբնակ, գյուղացի, թե քաղաքացի, ունեւոր, թե չքավոր, պետք է արմատախիլ արվեն, մերժվեն։

Մենք մի թշնամի պետք է ունենանք՝ մեր հայրենիքը հանձնողները, մեր երկրում պառակտում սերմանողները՝ ով ուզում է դա լինի։
 

Հասարակություն

«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
Ավելին
Ավելին