f

Անկախ

Հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում


Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը, որոնց Ադրբեջանը մեդադրում է լրտեսության մեջ։

Նիստն ընթանում է դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատախազը ներկայացրել է մեղադրական եզրակացությունը։

Ըստ դրա՝ հայ գերիները, իբր, ապօրինի հատել են պետական սահմանը, հավաքել ռազմական բնույթի տեղեկատվություն և դրանք փոխանցել Հայաստանի հատուկ ծառայություններին ու զբաղվել լրտեսությամբ։

Նշվել է նաև, որ հայ գերիները, իբր, հավաքագրվել են Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից 2019 թվականին, և 2020-ին Ադրբեջանին տարածք թափանցել Սյունիքից։

Հայ գերիներին շինծու մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 228-րդ (զենքի ապօրինի պահում), 279-րդ (զինված խմբերի ստեղծում), 318-րդ (պետական սահմանի անօրինական հատում), 276-րդ (լրտեսություն) հոդվածներով։

Դատավորը նշել է, որ եթե մեղադրանքները դատաքննության ընթացքում հաստատվեն, հայ գերիներին սպառնում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում։

Հայ գերիներից Գևորգ Սուջյանը նաև ցուցմունք է տվել՝ նշելով, որ ստեղծել է բարեգործական կազմակերպություն և Արցախում զբաղվել է մարդկանց օգնելով, չի համագործակցել հատուկ ծառայությունների հետ։

Նշենք, որ «Նոր Հայաստան-Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ հիմնադիր-նախագահ Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել են հրադադարի հաստատումից հետո, Բերձոր-Շուշի ճանապարհին։
 

Գևորգ Սուջյան Ադրբեջան հայ գերիներ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին