f

Անկախ

Դանցիգի միջանցքը և Զանգեզուրը


  Օրեր առաջ «Ազատության»-ը տված հարցազրույցի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը անդրադարձել էր Ադրբեջանի կողմից շրջանառվող, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի գաղափարին՝ ընդգծելով. «Մենք այլևս մի այնպիսի աշխարհում չենք, որտեղ ստեղծում ենք միջանցքներ ուրիշների տարածքների հաշվին։ Միջանցքները շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգի միջանցքը»:

Հայ հասարակության մի ստվար զանգվածի չհետաքրքրեց անգամ, թե ինչ միջացքի մասին է խոսքը, և ինչու է դեսպանն այդպես վատ արտահայտվում դրա մասին:

Անկախը փոքրիկ ուսումնասիրություն արեց, պարզելու համար, ինչով է Դանցիգի միջացքն այդքան վատ հիշողություն թողել դիվանագիտության պատմության մեջ, և որքանով է նման պատմությունը սպառնում «Զանգեզուրի միջանցքին»:

Լեհական միջանցք (գերմ.՝ Polnischer Korridor), որը հայտնի է նաև որպես Դանցիգի միջանցք, Միջանցք դեպի ծով կամ Գդանսկի միջանցք անվանումներով, եղել է նախկին Արևմտյան Պրուսիայի մաս կազմող Պոմերելիա տարածաշրջանը, որն առաջին համաշխարհային պատերազմից հետո տրվել է Լեհաստանի երկրորդ հանրապետությանը, վերջինիս դեպի Բալթիկ ծով ելք ապահովելու պատրվակով, այդպիսով բաժանելով Գերմանիան Արևելյան Պրուսիայից։ 

Պատմական անդրադարձ կատարելով Պոմերելիա կոչվող տարածաշրջանին, պետք է նշել, որ 10-րդ դարից սկսած այն բնակեցվել է սլավոնական ժողովուրդներով: Ընդհուպ մինչև 1772թ.՝ Լեհաստանի առաջին բաժանումը, տարածաշրջանը մերթ եղել է անկախ, մերթ՝ Լեհաստանի իշխանության ներքո: Իսկ 1772թ.-ից սկսած բռնակցվել է Պրուսիայի Թագավորությանը և անվանվել Արևմտյան Պրուսիա՝ դառնալով Գերմանական նոր կայսրության բաղկացուցիչ մասը: Այսպիսով, Լեհական միջանցքը բացարձակ նոր բաժանում չէր: Լեհաստանին հատկացված տարածքը մինչև 1772 թվականը Լեհաստանի անբաժանելի մասն է եղել՝ բայց մեծ ինքնավարությամբ: 1819թ. դրությամբ այս տարածաշրջանի բնակչության 52 %-ը լեհեր էին, 46 %-ը գերմանացիներ, իսկ 2 %-ը՝ հրեաներ:

Այս տարածաշրջանի շուրջ իրավիճակը թեժանում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այդ ընթացքում պատերազմող երկու կողմերն էլ հայտ էին ներկայացնում Լեհաստանի աջակցության համար:

Ռոման Դմովսկին, Լեհաստանի անկախացման շարժման առաջնորդը, հատկապես ակտիվ էր Անտանտի աջակցություն ստանալու հարցում: Դմովսկին պնդում էր, որ անկախ Լեհաստանը ժողովրդագրական, պատմական և տնտեսական հիմքերով պետք է ելք ունենա դեպի ծով, քանի որ Լեհաստանն առանց ծով ելքի երբեք չի կարող իսկապես անկախ լինել: 1918-ի հունվարին Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը թողարկեց իր 14 կետերը, որոնք կարգավորում էին պատերազմում ամերիկյան նպատակները:

13-րդ կետը կոչ էր անում Լեհաստանի պետություն ունենալ դեպի ծով ելք: Պատերազմում գերմանացիների պարտությունը անկախ Լեհաստանին հնարավորություն ընձեռեց բաժանումներից ավելի քան հարյուր տարի հետո առաջին անգամ ելք ունենալ դեպի Բալթիկ ծով, ինչը կարևոր էր նրա տնտեսության և անվտանգության համար՝ նվազեցնելով Լեհաստանի կախվածությունը Գերմանիայից: Միջանցքի լայնությունը չէր գերազանցում 200 կմ-ը (ամենանեղ ու խոցելի տեղում`30 կմ): Միջանցքն ավարտվում էր Բալթիկայի առափնյա գծի նեղ շերտում`ընդամենը 71 կմ երկարությամբ: Միևնույն ժամանակ, Գերմանիայի անընդհատ ճնշման պատճառով, Լեհաստանը լիարժեք ինքնիշխան վերահսկողություն չստացավ այս տարածքի նկատմամբ: Աշխարհագրորեն շրջապատելով այն արևելքից և արևմուտքից և փաստորեն արգելափակելով Բալթիկայից, Գերմանիան իր ռազմական հսկողության տակ պահեց Լեհաստանի նեղ ելքը դեպի ծով: Ճնշումը, որի վերջնական նպատակն էր Դանզիգի(Գդանսկ) բռնակցումը, 1938-ից սկսեց աստիճանաբար աճել: Գերմանիան պնդում էր իրեն տրամադրել ցամաքային և ծովային տարանցման իրավունք լեհական միջանցքով: Հասարակական ճնշման ներքո Լեհաստանի կառավարությունը հրաժարվեց կատարել այս պահանջները: Լեհաստանի անզիջում դիրքը նացիստական ​​Գերմանիայի կողմից Լեհաստանի վրա հարձակման պատրվակներից մեկը դարձավ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին:

Երկրորդ համաշխարհային պատերազմում Նացիստական ​​Գերմանիայի պարտությունից հետո լեհական միջանցքը, ինչպես նաև Գդանսկ քաղաքը վերջապես անցան Լեհաստանին:

Ֆրանսիայի դեսպանի կողմից զուգահեռներ անցկացնելը այս երկու միջանցքների միջև փոքր-ինչ անհասկանալի է: Նախ, հատվածը, որով պետք է անցնի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» երբեք վիճելի չի համարվել, այնտեղի բնակչության բացարձակ մեծամասնությունը մշտապես եղել է հայկական, և դրա տրամադրումը Ադրբեջանին ամենևին էլ պատմական արդարության վերականգնում չի կարող համարվել, ի տարբերություն Լեհական միջանցքի, որը, որպես տարածաշրջան 10-րդ դարից եղել է Լեհաստանի կազմում, և միայն 1772թ.-ին է գրավվել գերմանացիների կողմից:

Հավանաբար Լաքոթը նկատի ուներ, որ նման միջանցքի ստեղծումը լի է հայ-ադրբեջանական բախումների և իրադրության սրման ռիսկերով: Լեհական միջանցքի ստեղծումից կարճ ժամանակ անց՝ 1930-ականներին, տեղեկացված եվրոպացիների շրջանում վախեր առաջ եկան, որ լեհական միջանցքը կարող է դառնալ հաջորդ համաշխարհային պատերազմի պատճառը: Դա հստակ ցույց տվեց բրիտանացի գրող Հերբերտ Ուելսի կանխատեսումը: 1933-ի սեպտեմբերին լույս տեսած «Գալիքի պատկերը» աշխատության մեջ Ուելսը գրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի գերմանացիների և լեհերի արյունալի բախմամբ (հակամարտություն երկաթուղային կայարանը) Դանցիգում 1940 թվականի հունվարին (հեղինակը սխալվել էր ընդամենը 4 ամիսով):

Ակնհայտ է, որ տարածքային հերթական զիջմամբ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի ավարտվելու, չէ որ քաջ հայտնի է, որ «ախորժակն ուտելիս է բացվում»:

Որքան էլ ադրբեջանցի, երբեմն նաև ռուս վերլուծաբանները փորձեն միջանցքը ներկայացնել որպես երկու կողմերին շահավետ գործարք, դրանից իրողությունը չի փոխվում: Երկաթողային հաղորդակցությունների բացումը, Իրանի և Ռուսաստանի հետ ցամաքային կապի ստեղծումը (կարծես հենց նույն Մեղրիով Հայաստանը չունի ցամաքային կապ Իրանի հետ), որոնք Ադրբեջանը ներկայացնում է որպես Հայաստանի տնտեսական զարգացման միակ հնարավոր ուղի, իրականում բլեֆ է: Հայաստանը 30 տարի կայուն զարգանում էր՝ առանց հաղորդակցության ուղիների ստեղծման: Գուցե որոշակիորեն տեմպը դանդաղ էր, բայց դրա փոխարեն կար տարածքային ամբողջականություն և անվտանգային համակարգ: Եվ եթե նժարին դնենք մի կողմից ենթադրյալ սրընթաց տնտեսական աճը (որն, ի դեպ, ևս բլեֆ է, ցանկացած տնտեսագետ կվկայի, որ թուրքական շուկան ուղղակի կուլ կտա հայկականը, աչքներիս առաջ ունենք Վրաստանի տխրահռչակ օրինակը) և Հայաստանի ու Արցախի պետականության պահպանում, կարծում ենք ակնհայտ է, թե որ նժարը կիջնի ցած:

Կունենան այսօրվա իշխանությունները քաղաքական կամք՝ առաջնորդվել ազգային շահով, թե կգնանք հերթական, այս անգամ՝ աղետալի զիջման, պարզ կլինի շատ շուտով, քանի որ ընտրություններից հետո ճնշումը Փաշինյանի վրա աճում է բոլոր կողմերից:  

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն Ժոնաթան Լաքոտ Զանգեզուրի միջանցք Ադրբեջան Աշխարհում

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին