f

Անկախ

«Առավել քան ակնհայտ է, որ Եվրադատարանի գործընթացները զրոյացնելու են Ադրբեջանի դատավարության արդյունքները, և այդ դատավճիռները միջազգայնորեն չեն ճանաչվելու». Ս.Սահակյան


Վերջին շրջանում, կապված սահմանային լարվածության և ներքաղաքական զարգացումների հետ, գերիների թեման կարծես մոռացության մատնվեց: Հուլիսի 14-ին 2 զինծառայող էր անհետ կորել, և հայտնի չէ ու պարզաբանում չի  ներկայացվել՝ նրանք ադրբեջանական կողմում են հայտնվե՞լ, կամ առհասարակ ի՞նչ է եղել նրանց հետ: Նման դեպք եղել էր նաև մայիսին, երբ Վարդենիսից ժամկետային զինծառայող էր անհետացել, և առ այսօր որևէ տեղեկություն չկա: Այս և այլ հարցերի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ:

«Իհարկե կարելի է փաստահավաք գործունեություն իրականացնել և այդ հետքերով որոշակի դատական գործընթացներ նախաձեռնել: Այս պահին տեղի ունեցած դեպքերի հանգամանքները հայտնի չեն, և այս պայմաններում դժվար է հանձն առնել անհետացած զինծառայողների իրավունքների պաշտպանությունը:

Պաշտոնական կողմի անգործությունը որոշակի առումով խոչընդոտում է իրավապաշտպանական գործունեությանը։

Հայաստանի՝ որպես պետության դերը էականորեն նվազել է: Այն արտաքին քաղաքական գործոնները, որոնք մեզ հավելյալ պաշտպանություն և անվտանգություն էին ստեղծում, վերացել են: Մեր երկրում և տարածաշրջանում  բախվել են ռուս-ամերիկյան շահերը, և այդ բախումների ընթացքում ավելի է բարդացել հայկական շահերի պաշտպանությունը, և ինձ թվում է, որ այս գործոններով է պայմանավորված, և հիմա մենք տեսնում ենք, այսպես ասած, պրոտոկոլային հայտարարություններ:

Մենք տեսնում ենք, որ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները այցելում են, այդ այցելությունների շրջանակում ձևականորեն հնչեցվում է ռազմագերիների վերադարձի հարցը, բայց լուրջ քաղաքական քայլեր տեղի չեն ունենում:

Ավելին ասեմ, որ գերիների վերադարձի հարցում ինչպիսի տեղաշարժ էլ լինի, բացառապես միջնորդական առաքելություն իրականացնող երկրների ջանքերով է լինելու: Մենք գիտենք, որ ռազմագերիների վերադարձը քաղաքական տեսանկյունից հնարավոր է եղել մեծամասամբ ռուսական, իսկ հետագայում նաև ամերիկյան կողմի ջանքերով»,- հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը:

Այս պահին ի՞նչ աշխատանքներ են ընթանում Բաքվի կեղծ մեղադրանքների չեզոքացման և հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ:

«Այդ դատավարությունների շինծու լինելու և խախտումների առնչությամբ պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվում միջազգային կառույցներին, ովքեր քաղաքականապես կարող են աշխատել Ադրբեջանի հետ, և, ըստ էության, հենց այս  տեղեկատվության շնորհիվ էր, որ Ադրբեջանը փոխեց  մեղադրանքը, և մեղադրանքի մի մասը կարճվեց: Առաջադրվող լուրջ մեղադրանքներից (տեռորիզմ, զինված խմբավորումներ ստեղծելը և այլն) դուրս եկան, և մնաց ապօրինի սահման հատելը:

Այս ամենով նրանք փորձում են ավելի համոզիչ լինել միջազգային գործընկերների հետ հարաբերություններում, և դրա համար առաջին ուղղությունը հենց միջազգային կառույցների գործընկերների հետ արձագանքն է, որպեսզի ցուցադրվի դատավարությունների մերկ և սին բնույթը:

Մյուս կարևոր ասպեկտն այն է, որ այդ շինծու դատավարությունները խախտում են նաև մարդու իրավունքները, և Եվրադատարանում ընթացող գործերի շրջանակում թե՛ միջպետական, թե՛ անհատական գանգատներով  մենք փոխել ենք գանգատների շրջանակը և ի թիվս խոշտանգումների և այլ խախտումների նոր խախտում ենք  բարձրաձայնել, այն  է՝ շինծու դատավարությունների միջոցով արդար դատաքննության իրավունքի  խախտում: Այդ առնչությամբ դատարանն Ադրբեջանից պահանջելու է նյութեր և վերջնարդյունքում գնահատական է տալու, թե որքանով կարող է ընդունելի լինել շինծու դատավարության արդյունքները:

Մենք կարծում ենք, որ փաստերը շատ են, և առավել քան ակնհայտ է, որ Եվրադատարանի գործընթացները ևս զրոյացնելու են Ադրբեջանի դատավարության արդյունքները, և այդ դատավճիռները միջազգայնորեն չեն ճանաչվելու»,- եզրափակեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Սիրանուշ Սահակյան հայ գերիներ Ադրբեջան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին