f

Անկախ

Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը, խուզարկությունը դեռ չի սկսվել


Այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ արդեն տևական ժամանակ է, որ ՀՔԾ քննիչները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնականարնում, սակայն խուզարկությունը դեռ չի սկսվել: 

Նրա խոսքով, պետք է կատարվի խուզարկություն, կա դատարանի որոշում, սակայն խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչնդոտում է իրենց իրավունքների ամբողջ ծավալով իրականացմանը:

«Մասնավորապես հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը պարոն Թովմասյանին եւ պաշտպանական խմբի անդամներից պարոն Միհրան Պողոսյանին:

Մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել, սա աննախադեպ պրակտիկա է Հայաստանի քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում անձին, պրոֆեսիոնալ իրավաբանին որոշումը կարդալ: Պատճառաբանություններ, որպես այդպիսին, չեն բերվում: Այնպիսի աննախադեպ իրավիճակ է, որ ես չեմ կարողանում մեկնաբանություններ բերել»,-ասաց նա՝ հավելելով, որ Հրայր Թովմասյանն այս պահին իր բնակարանում է:

Պաշտպանը նշեց, որ պաշտպանական խմբի իրավունքը ամբողջ ծավալով պետք է իրացվի. «Մենք թե գրավոր, թե բանավոր միջնորդել ենք հնարավորություն տալ ծանոթանալ, պատճեն ստանալ այդ որոշումից: Մենք իրավունք ունենք օրենքով սահմանված կարգով, դատարանի որոշումը բողոքարկել: Ո՞նց կարող ենք բողոքարկել մի դատավարական փաստաթուղթ, , որի պատճենը չունենք: 4-5 թերթ որոշումը հիշողությա՞մբ ենք բողոքարկելու, սա ի՞նչ պրակտիկա է:

Պատճառաբանություններ չկան, որպես այդպիսին: Քննիչը պահում է ձեռքին, ընթերցեցին, մենք լսեցինք: Պարոն Պողոսյանին այդպես են ասել. ես ինքս ծանոթացել եմ, բայց մեզ հնարավորություն չի տրվում պատճեն ստանալ:

Իսկ քննչական գործողություններ չեն սկսվում, որովհետեւ պարոն Թովմասյանը դեռ չի ծանոթացել որոշմանը: Քննչական գործողությունն  սկսվում է դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո: Հիմա կրկին պարոն Թովմասյանի իրավունքները խախտվում են: Հիմա էլ բնակարանի անձեռնմխելիության իրավունքն է խախտվում»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի գնալու հնարավորություն տալու մասին օրենքը։

ՀՔԾ Հրայր Թովմասյան Ամրամ Մակինյան խուզարկություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին