f

Անկախ

Արթուրը լուծեց ընկերների վրեժը, հիմա Արթուրի վրեժը լուծելու ժամանակն է


Արցախը նոր հերոս ունի՝ Արթուր Աղասյան։ Այս բարձրագույն կոչմամբ Արթուրին պարգևատրել են հետմահու, 2021 թ․ հուլիսի 17-ին՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար։

44-օրյա պատերազմում հերոսացած Արթուրի աճյունը հողին հանձնվեց հուլիսի 18-ին, երբ պատերազմից 9 ամիս անց հայտնաբերվեցին նրա մասունքները։ Մինչ այդ բոլորի սրտում մի ծածուկ հույս կար, որ Արթուրը ողջ է, գուցե գերի է, չնայած նրան ճանաչողները լավ գիտեն՝ Արթուրը երբեք թուրքի ձեռքը չէր ընկնի։

Արթուրն արցախցի է, Մարտունիում է ծնվել։ Դեռ փոքրուց նա ընտանիքում միայն անձնուրաց նվիրում ու հայրենապաշտություն է տեսել, այդպես էլ դաստիարակվել է։ Եղբայրները, հայրը, հորեղբայրը, հորեղբոր որդին, բոլորն էլ Արցախի համար կռիվ են տվել, պաշտպանել մայր հողը Արցախյան ազատամարտի օրերից, մինչև Ապրիլյան քառօրյա ապատերազմ ու 44-օրյա արհավիրք։

Վերջին պատերազմի ժամանակ զոհվել է նաև Արթուրի եղբայրը՝ Արսենը։ Այդ ժամանակ նա ժամկետային զինծառայող էր։ Արսենին հողին են հանձնել մարտի 30-ին։ Հերոսների երրորդ եղբայրը նույնպես մարտի դաշտում էր։ Բարեբախտաբար նրա կյանքը փրկվեց։ Երեք եղբայր էին, մի քույր։ Ասում են՝ քրոջը թագուհու պես էին վերաբերվում։

2016-ին՝ Ապրիլյանի ժամանակ, Արթուրը ժամկետային զինծառայող էր։ Նրա քաջագործությունների մասին դեռ այն ժամանակ խոսվեց։ Թալիշում էր ծառայում, դիրքի ավագն էր, երբ «Յաշմա» հատուկջոկատայինների հարձակումը կանխեց արագ և մտածված քայլերի շնորհիվ։ Ծանր մարտ էր, բայց տղաները դիրքը ոչ միայն պաշտպանեցին, այլև մինչև ատամները զինված թշնամուն ջախջախելով հետ շպրտեցին, իսկ Արթուրենց դիրքն ընդամենը մեկ վիրավոր տվեց։ 19-ամյա Արթուրը պարգևատրվեց «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ի դեպ, 19 տարեկանում նա արդեն լեյտենանտ էր։ Ծառայությունից հետո Արթուրը մնաց Պաշտպանության բանակում։ Հասկացավ, որ բանակն իր ճակատագիրն է ու որոշեց մեկընդմիշտ կյանքը կապել զինվորական ծառայությանը ու Հայրենիքին։

Արթուրի մանկության ընկերը, որը չցանկացավ հրապարակել անունը, ասում է՝ Արթուրի կյանքն այլ կերպ, քան զինվորական համազգեստի մեջ և խրամատում, հնարավոր չէ պատկերացնել։ «Միշտ համազգեստով էր, մենք իրեն քաղաքացիական հագուտով չենք տեսել։ Նույնիսկ իր ազատ օրը, երբ գալիս էր տուն, համազգեստը չէր հանում․ ամեն վայրկյան կարող էր շտապ դիրքեր վերադառնալ»։

Արթուրի հետ ընկերացել էին դեռ մանկապարտեզից, հետո ընկերությունը շարունակվել էր դպրոցում։ Ասում է՝ Արթուրը շատ սիրված էր բոլորի կողմից, չափազանց կենսուրախ, դրական էներգիայով լի և ակտիվ տղա էր։ Երբ տեսնում էր՝ որևէ մեկը տրամադրություն չունի, այնքան էր կողքին նստում, զրուցում, մինչև տրամադրությունը փոխվեր։ Նաև կազմակերպիչ էր ու նախաձեռնող։ Դպրոցական բոլոր միջոցառումների ոգին էր։

Ընկերը, որը ժողովրդական երգերի կատարող է, հիշում է՝ Ապրիլյանի դեպքերից անմիջապես հետո գնացել էին դիրքեր հայրենասիրական երգերով բարձրացնելու զինվորների մարտական ոգին։

«Արթուրի պոստ էլ գնացինք։ Հիշում եմ՝ խրամատի միջով գնում էինք դեպի տղաները, գեներալ Վարդան Բալայանի հետ էինք, մեզ հետ նաև մի սպա կար։ Ես հետևի մասում էի, մեկ էլ լսեցի, որ սպան գեներալին զինվորներից մեկի հետ է ծանոթացնում ու ասում է՝ մեր հերոսն է Մարտունուց։  Երբ ասաց Մարտունուց, ես առաջ եկա, որ տեսնեմ, թե ով է այդ հերոսը։ Արթուրն էր։ Գեներալը սեղմեց Արթուրի ձեռքը, ասաց՝ շնորհակալ եմ բարեխիղճ ծառայության համար։ Արթուրն էլ պատասխանեց՝ ծառայում եմ Հայրենիքիս։ Հետո մենք իրար մոտեցանք ու գրկախառնվեցինք։ Շատ բան պատմեց քառօրյայի իրադարձություններից։ Տղաների համար երգեցի, նրանք ձայնակցում էին ու պարում։ Հիշում եմ Արթուրի ուրախ դեմքը, ժպիտը։ Նրա մասին չեմ կարող անցյալով խոսել»։

44-օրյա պատերազմի ժամանակ Արթուրն արդեն Արցախի Պաշտպանության բանակի սպա էր, կապիտան։ 6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը վստահված էր Արթուրի վաշտին։ Հրաշալի էր կատարում իր առջև դրված մարտական խնդիրները։ Ցավոք, դրանցից մեկը լուծեց կյանքի գնով։

Արթուրը եղել է նաև ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների անդամ, ՀՅԴ Արցախի պատանեկան միության Մարտունու խմբի պատասխանատուն։

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արթուր Աղասյանը հարցազրույց էր տվել Մեդիամաքսին՝ պատմելով, թե ինչպես են «դիմավորել» ու հետ շպրտել թշնամու հատուկջոկատայիններին։  Հարցազրույցի վերջում նա ասել էր․ «Այս պատերազմը շատ բան սովորեցրեց մեզ։ Հատուցման պահին բոլորս ենք սպասել, երբ այն գալիս է, ու կարողանում ես լուծել ընկերոջդ վրեժը, երբ պահում ես քո դիրքը, որը միշտ քոնն է եղել, հանգիստ խղճով զենքդ վայր ես դնում՝ ավելի մեծ պատասխանատվությամբ ու զգոնությամբ սպասելով այն կրկին վերցնելու ու գործդ շարունակելու պահին․․․»։

Արթուրին ճանաչողները լավ գիտեն՝ եթե ողջ լիներ, չէր համակերպվելու այս ողբերգությանն ու կորուստներին, ողջ էությամբ նվիրվելու էր Արցախն ազատագրելու, զոհված ընկերների վրեժը լուծելու սուրբ գործին։ 

Եվ ինչպես Արթուրը հանգիստ խղճով զենքը վայր չէր դնի, քանի դեռ ընկերների վրեժը լուծված չէր, այնպես էլ այսօր ոչ մի հայ զինվոր ու սպա չի կարող զենքը հանգիստ խղճով վայր դնել, քանի դեռ նրա վրեժը լուծված չէ։ Հիմա արդեն Արթուրի վրեժը լուծելու ու նրա գործը շարունակելու ժամանակն է։

 

 

Արթուր Աղասյան Արցախի հերոս Արսեն Աղասյան 44-օրյա պատերազմ հերոսներ խմբագրի ընտրանի

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին