f

Անկախ

Գիտնականները նոր վարկած են ներկայացրել «Քովիդ-19»-ի ծագման վերաբերյալ


Չինացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի ծագումը կարող է միայն բնական լինել, վիրուսը չէր կարող արհեստականորեն առաջանալ լաբորատորիայում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Science China Life Sciences գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներում:

Չինացի և բրիտանացի գիտնականների ավելի քան 20 հոգանոց խումբը, որն աշխատում է Չինաստանում, հետազոտություններ է իրականացրել և պարզել, որ կորոնավիրուսը բնական ծագում ունի: Որպես ապացույց գիտնականները մատնանշում են էվոլյուցիայի տեսությունն ու դրա հետ կապված գաղափարները:

Նրանք ընդգծում են, որ SARS-CoV-2 վիրուսը բավականին լավ հարմարվել է մարդկային պոպուլյացիային` 2003 թվականի SARS-CoV վիրուսի փորձանմուշի համեմատ: Մասնագետները ենթադրում են, որ  հարմարվողականության նման մակարդակ, ամենայն հավանականությամբ, ձևավորվել է երկարատև ժամանակահատվածում:

Մասնագետներն ընդգծում են, որ նախքան «Քովիդ-19»-ի բռնկումը, վիրուսը էվոլյուցիայի որոշակի ձևեր է անցել, ինչը հանգեցրել է հարմարվողականության այնպիսի աստիճանի, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է դա տեղի ունեցել:

SARS-CoV-2 վիրուսը չէր կարող առաջանալ կենդանիների շուկայում, լաբորատորայում առաջանալու վարկածն էլ ավելի անհավանական է: SARS-CoV-2-ի ծագման քննարկման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել հարմարվողականության ձևավորման ընթացակարգը»,- ասվում է գիտական հոդվածում: 

Մասնագետները նշում են նաև, որ կորոնավիրուսի «ոչ բնական ծագման» մասին պնդումները բավականին վիճահարույց են:  

«Քանի դեռ մարդկային միջամտության հետքերով հիմնամանրէներ չեն հայտնաբերվել, արդյունավետ կլիներ կենտրոնանալ բնական գործընթացների վրա, որոնք կապված են SARS-CoV-2-ի ծագման հետ»,- ասվում է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն մարտին հրապարակել էր Ուհանում ուսումնասիրություններ իրականացրած փորձագետների միջազգային խմբի զեկույցը, որի համաձայն` վիրուսի` լաբորատորիայից տարածման վարկածը «քիչ հավանական  է»: Զեկույցում նշվում էր նաև, որ մարդուն կորոնավիրուսն, ամենայն հավանականությամբ, փոխանցվել է չղջիկներից այլ կենդանիների միջոցով:

նոր կորոնավիրուս Աշխարհում Ուհան ԱՀԿ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին