f

Անկախ

ՍԴ դատավորներից ովքեր են դեմ եղել պետության վերացմանը, և ովքեր չէին կարող կողմ չլինել դրան. 168. am


ՍԴ բոլոր դատավորներից ընդամենը 3-ն են կողմ եղել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելուն` Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանը` այն նույն Աշոտ Խաչատրյանը, ում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հրայր Թովմասյանին պարտադրանքը, ապօրինի կերպով ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո փորձում էր կաշառել ու գայթակղել Բարձր դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնով։ Ըստ էության սակայն երկրի առջև ծառացած ծայրագույն մարտահրավերները ու իր պատասխանատվությունը դրանց լուծման մասնակցության հարցում տվյալ դեպքում գերակայել են Աշոտ Խաչատրյանի ենթագիտակցության մեջ։ Այս մասին գրում է 168.am-ը: 

Մեզ ասացին, որ հավանաբար ԿԸՀ-ի` ընտրությունների արդյունքները անփոփոխ թողնելու որոշմանը դեմ կքվեարկեին նաև Երվանդ Խունդկարյանն ու Արթուր Վաղարշյանը, եթե չլինեին այն կոմպրոմատային փաթեթները, որոնք վերջիններս «վաստակել էին» համապատասխանաբար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի և ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոններում։
Իրականում այս երկու դատավորներիին իշխանությունները հենց այս նպատակով էլ բերել էին ՍԴ, քանի որ նրանք ամեն դեպքում կառավարելի են ու կտրուկ քայլերի չեն դիմի։
Էդգար Շաթիրյանի պարագայում ամեն ինչ պարզ է. նա ընկերական կապեր ունի իշխանական վերնախավում, և նրանից պատասխանատվության զգացում ակնկալելն առնվազն միամտություն է։ Բացի դրանից, վերջինս երբեք վճռական պահերին աչքի չի ընկել համարձակ կեցվածքով, որքան էլ որպես քաղաքացի` ինքն իր մեջ այլ տեսակետ ու դիրքորոշում ունենա։
Արայիկ Թունյանի մոտիվներն այնքան էլ պարզ չեն։
Այնպես որ երեկվա որոշումը ավելի վաղ էր կայացվել, այն ժամանակ, երբ իշխանություններն ամեն գնով կազմաքանդեցին ՍԴ-ն ու հեռացված դատավորների փոխարեն նշանակեցին վերահսկելի անձանց։
Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը, այսինքն` մերժեց դիմող 4 քաղաքական ուժերի բողոքները ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու առնչությամբ։

 

ՀՀ ՍԴ արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին