Վաշինգթոնում հրաձգության արդյունքում երեխա է սպանվել, ևս հինգ մարդ՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով մայրաքաղաքային ոստիկանությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան: Ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ Աշան Բենեդիկտի խոսքերով ՝ վիրավորում ստացած վեցամյա աղջկան նախ տեղափոխել են հիվանդանոց, իսկ ավելի ուշ այնտեղ հայտարարել են նրա մահվան մասին:
Եվս երեք տղամարդ և երկու կին վիրավորվել են:
Ձերբակալությունների մասին չի հաղորդվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեկ ոստիկան սպանվել է, նրա չորս գործընկերները վիրավորվել են Տեխասի Լեվելլենդ քաղաքում զինված անհայտ անձանց հետ փոխհրաձգության ընթացքում: