f

Անկախ

Հերթական մի օպերացիան է՝ ճնշել էլի ընտանիքին. Արսեն Բաբայանը՝ Հրայր Թովմասյանի տան խուզարկության մասին


Այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ասաց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տան խուզարկություն ուղղակի ժողովրդին ինչ-որ բան ցույց տալն է, թե տեսեք՝ ինչ-որ բան է կատարվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում Հրայր Թովմասյանի տանը։

«Հերթական մի օպերացիան է՝ ճնշել էլի ընտանիքին։ Պատկերացնո՞ւմ եք, առավոտ շուտ մտնում են բնակարան, որտեղ կա ընտանիք, երեխաներ եւ սկսում են իրականացնել խուզարկություններ։ Եվ խուզարկություններ այնպիսի քրեական գործի շրջանակներում, որն ըստ մեղադրանքի, եղել է բավականին վաղուց, եւ, որը հայտնի էր բոլորին։ Զուտ քրեադատավարական առումով խուզարկության իմաստն էլ գոյություն չունի»,- ասաց Բաբայանը։

Արսեն Բաբայանի խոսքով՝ խուզարկությունը կարող է լինել Թովմասյանին առաջադրված մեղադրանի շրջանակում. «Պարոն Թովմասյանը բացառապես այդ գործով է ներգրավված որպես մեղադրյալ։ Իսկ եթե անձեռնմխելի անձի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդումներ, ապա մենք այդտեղ օրենքի խախտման հետ խնդիր ունենք։ Իրավապահները նաեւ մտածում էին, որ «Ժողովուրդ օրաթերթի» լրագրողի հեռախոսազանգերը կարելի է լսել։ Այդ իրավապահ մարմինները կարծում էին, որ ինձ կարելի է ձերբակալել։ ՀՔԾ-ն բազմաթիվ ապօրինություններ է թույլ տալիս։ Սա ուղղակի ժողովրդին ինչ-որ բան ցույց տալն է, թե տեսեք՝ ինչ-որ բան է կատարվում»։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Արսեն Բաբայան Հրայր Թովմասյան խուզարկություն ՀՔԾ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին