f

Անկախ

Պարային և երաժշտական ինքնատիպ միջոցառում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում


Հուլիսի 19-ին, ժամը 17։00-ին «Առնո Բաբաջանյան»  համերգասրահում տեղի կունենա Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Conférence inspirante» (Ոգեշնչող դասախոսություն) շարքի հերթական հանդիպումը՝ Լիոնից ժամանած պարուսույց Միշել Ալե Էգայանի հետ, ով Պարի տան համահիմնադիրն է և Ալե Էգայան համույթի հիմնադիրը։ 

Դասախոսությունը երկու մասից է բաղկացած՝ սկզբում «Մի ոստ դուրս կգա» եռամաս ներկայացման շուրջ կներկայացվի պար, խոսք և երգ՝ Ալե Էգայան ընկերության արտիստների և օպերային երգչուհի Սերինե-Լյուբա Թադևոսյանի կատարմամբ։ Մասնավորապես, Սերինե-Լյուբա Թադևոսյանը կներկայացնի կոմպոզիտոր Գայանե Կեսոյանի և Միշել Ալե Էգայանի խոսքերով գրված ստեղծագործություն, որը հայ-ֆրանսիական բարեկամության յուրատեսակ առհավատչյան է և երկկողմ երկխոսության վառ արտահայտություն։ 

Միջոցառման երկրորդ մասում նախատեսվում է մտքերի փոխանակում Միշել Ալե Էգայանի և ներկաների միջև։ Դասախոսությունը ոգեշնչող է, քանի որ այդ հատվածում Ալե Էգայանը պատմելու է իր անցած ուղու, հաջողությունների ու հաղթանակների մասին, կիսվելու է սեփական փորձով։ 

Միջոցառման մուտքն ազատ է։ 

Հավելենք, որ Ֆրանսիական Compagnie Hallet Eghayan խումբը հյուրախաղերով հանդես է գալիս Հայաստանում` Սևանում, Գավառում, Երևանում և կներկայացնի իր «Մի ոստ դուրս կգա » պարային ներկայացումը:

Միջոցառումներն իրականացնում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հովանու ներքո:

ֆրանսիական համալսարան ֆիլհարմոնիկ նվագախումբ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին