f

Անկախ

Արդեն որերորդ դեպքն է Երևանի բանկերում նկատում եմ արցախցիների հանդեպ ընդգծված վերաբերմունքի


Արդեն որերորդ դեպքն է Երևանի բանկերում նկատում եմ արցախցիների հանդեպ ընդգծված վերաբերմունքի։ Ardshinbank CJSC –ի Շենգավիթի մասնաճյուղում այսօր Արցախից ժամանած մի ընտանիքի աշխատակիցներից մեկը հրաժարվում էր սպասարկել՝ դժգոհելով, թե ինչու՞ են իրենց բանկ եկել, եթե Գորիսում էլ կարող էին տվյալ գործարքն անել։ Արցախցի տղամարդը շատ հարգալից բացատրում էր աշխատակցուհուն, որ հենց Գորիսից են իրեն ուղղորդել գալ Երևան, և որ ինքը ստիպված է 400 կմ ճանապարհ անցել, բայց աշխատակցուհին պնդում էր, որ տղամարդուն խաբել են, որ պետք չէր հասնել էստեղ և «սթից հարցով» զբաղեցնել իրենց։ Խոսակցությունից հասկացա, որ ինչ–որ հաշիվ պետք է բացեր 68.000 նպաստ ստանալու համար։ Արդյունքում այլ աշխատակից սպասարկեց տղամարդուն և նրա հետ ժամանած հարսին, իսկ «մուննաթ» աշխատակիցը բարձրաձայն շարունակում էր դժգոհել, որ ղարաբաղցիները անիմաստ հաշիվներ են բացում, բայց չեն օգտագործում և այլն։ Արցախցիների հեռանալուց հետո էլ աշխատակցուհին գործընկերներին բորբոքված ասաց. «էդ ղարաբաղցիքին ասել եմ էլ էստեղ չգաք, զզվացրին արդեն»։

Այնպես, որ միտքը պարզ լսելի էր հերթում սպասող հաճախորդներին, այդ թվում ինձ։ Ողջ ընթացքում նայում էի այդ աշխատակցուհուն, փորձելով հասկանալ, թե ի՞նչն էր պակաս խնամված, հարդարված այդ կնոջ, որ այդչափ չարությամբ ու զզվանքով էր լցված հոգսերի տակ կուչ եկած, արևից կարմրած դեմքով արցախցի ընտանիքի հանդեպ։ Հավանաբար պատճառը 68.000 դրամ նպաստն էր, որը տնից զրկված ընտանիքը փորձում էր ստանալ պետությունից...

Ի գիտություն Ardshinbank CJSC –ի ու մնացած բանկերի, Արցախյան պատերազմի արդյունքում 35-45 հազար մարդ դարձել է անօթևան ու պետության ուղիղ պարտավորությունն է լուծել փախստականների խնդիրները։ Հուսով եմ Ardshinbank CJSC –ը ևս մեկ անգամ իր աշխատակիցներին կբացատրի իրենց վարքագծի կանոնները և կհիշեցնի, որ աշխատակիցը պարտավոր է բարեհամբույր կերպով սպասարկել յուրաքանչյուր հաճախորդի, անկախ նրա ծագումից և բնակության վայրից։

Հ. Գ. Այս անգամ չեմ հրապարակում աշխատակցի տվյալները, բանկը վստահաբար կարող է հեշտությամբ պարզել։ Սակայն եթե տեղեկանամ, որ այս բանկում արցախցիների նկատմամբ ընդգծված վերաբերմունքը շարունակվում է, ատելություն ու թշնամանք տարածողին դարձնելու եմ հանրային պարսավանքի թիրախ՝ կլինի շարքային աշխատակից, թե բանկի կառավարիչ։

Թագուհի Մելքոնյան ՖԲ Գրառում արցախցիներ բանկ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին