f

Անկախ

Այս նախագիծը ես այս փուլում համարում եմ անբարոյական. Նաիրա Զոհրաբյանը՝ պատգամավորի գումարը 5 անգամ բարձրացնելու մասին


Այս նախագիծը ես համարում եմ այս փուլում անբարոյական նախագիծ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ օրակարգում ներառված նխագծին, որով պտգամավորների ծախսերին ուղղված 50 հազարական դրակները դառնում են 250 հազարական դրամ:

«Համեմատություն կատարել այլ երկրների պատգամավորների աշխատավարձի հետ ու ասել, որ մեր աշխատավարձը բարձր է, դա, իհարկե, այդպես չէ:  Ես գտնում եմ, որ այո, պատգամավորները և նրանք, ում վրա դրված է պետության կառավարման դերը, պիտի ստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա այդ փուլը չէ, հիմա մենք շատ ավելի կենսական խնդիրներ ունենք: Երկրորդ՝ ինձ համար ամենազավեշտալին հիմնավորումն էր, այսինքն պատգամավորական ծախսերի համար նախատեսված 50 հազար դրամը դարձնել 250 հազար դրամ, որպեսզի պատգամավորը կարողանա գնալ եւ հանդիպել իր ընտրողի հետ: Հիմա ես ձեզ խորհուրդ եմ տալիս իջնել կադրերի բաժին և հարցնել, ամենաշատը քանի պատգամավորի է նամակ ուղարկում քաղաքացին, ում է դիմում քաղաքացին և կտեսնեք, որ այդ եռյակի մեջ ես կլինեմ առաջիններից մեկը: Ինձ որևէ լրավճար պետք չի եղել մեր հայրենակիցների հետ հանդիպելու համար»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ինքը երեկ եղել է Արմավիրում, հանդիպել է ռազմագերիների ծնողների հետ և համաձայնել է այդ ծնողների հետ մեկնել Իրան, քանի որ նրանք մտածում են, որ իրենց որդիները անցել են Սահմանը:

«Դրա համար ինձ որևէ պատգամավորական լրավճար պետք չի, ավելին՝ կարծում եմ, այդ օրերին ես պատգամավոր չեմ լինի, բայց իմ կազմակերպությամբ, որն արդեն գրանցված է կշարունակեմ իմ հասարակական ու քաղաքական ակտիվ գործունեությունը: Այնպես որ, կարծում եմ, որ խորհրդարանը պիտի մերժի այս նախագիծը, քանի որ պատգամավորը պարտավոր է, դա պատգամավորի իմպերատիվ պարտականությունն է հանդիպել ընտրողների ու քաղաքացիների հետ և դրա համար պատգամավորները ստանում են աշխատավարձ»,-ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ սահմանադրությամբ ստանձնած գործառույթները կատարելու համար հատուկ լրավճարը հատկապես հիմա տեղին չէ:

«Եկեք այդ գումարներն ուղղենք մեր վիրավոր տղաներին և կարողանանք տեղափոխել եվրոպական առաջատար կլինիկաներ»,- ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին