f

Անկախ

Եվ Փաշինյանի, և Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի արտահայտությունները գնահատվել են որպես քաղաքական խոսք. Բիշարյան


Մենք մեր պատասխան խոսքում, այդ թվում հարցուպատասխանի ժամանակ, ամբողջական ու սպառիչ հիմնավորումներ ու հակափաստարկներ ներկայացրեցինք, որոնք դատավարության ընթացքում քննարկման առարկա չդարձավ հատկապես դիմող կողմերի կողմից: Այս մասին, ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով քննության ժամանակ իր ամփոփիչ խոսքում նշեց հարակից պատասխանող դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը:

Նա անդրադարձավ վարչապետի հրաժարականից հետո նրա պաշտոնավարման խնդրին եւ դատախազության դիրքորոշմանը՝ նշելով, որ այդ հարցը դատախազության լիազորությունների շրջանակից  դուրս է:

«Այստեղ շահարկման առարկա դարձավ հարցը, որ կատարվել են տարբեր գործողություններ, որոնց նպատակը եղել է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հանիրավի քրեական հետապնդումներ հարուցելը: Մենք բացառում ենք այս իրավիճակը: Ընտրախախտումների վերաբերյալ թվային պատկերը փաստում է, որ ուղղակի ցանկության դեպքում անգամ այդպիսի իրավիճակ չենք կարող գտնել:

Այո, մենք գտնում ենք, որ այդ ընթացքում մեզ հասու դարձած ողջ տեղեկատվության բովանդակությունը քննության առարկա է դարձել մեր կողմից հաշվի առնելով տվյալ պահին ահազանգի կամ հաղորդման բովանդակությունը:

Առկա իրավախախտումների ծավալը, դրանք ըստ այս կամ այն քազղաքական ուժի կողմից կատարված լինելու հանգամանքը հավաստում է այն համաչափությունը, ինչը տեղի է ունեցել ողջ այդ գործընթացում»,-ասաց նա:

Անդրադառնալով պնդումներին, թե ընտրական գործընթացում ատելության խոսք է հնչել, Բիշարյանն ասաց. «Նախընտրական քարոզչության ընթացքում առավել հնչեղ, առավել ակնհայտ դեպքերը, որոնք կարող էին ունկնդրի մոտ կարող էին առաջացնել այդպիսի ասոցիացիա, դրանք բոլորը քրեադատավարական ընթացակարգերով ստուգվել են՝ եւ ՔՊ-ի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի կողմից արտահայտած արտահայտությունները: Բոլոր երեք դեպքերում էլ վերջիններիս կողմի արած արտահայտությունները  գնահատվել են որպես քաղաքական խոսք, որը գտնվում է խոսքի ազատության պաշտպանության ներքո»:

Նա ընդգծեց, որ ընտրական գործընթացի ողջ ընթացքում իրավապահ մարմինները գործել են համագործակցված, նպատակաուղղված, առանց որեւէ խտրականության եւ միակողմանիության դրսեւորումների:

Ինչ վերաբերում է 109 տեղամասերում ցուցակներում առկա ստորագրությունների թվի եւ մասնակիցների թվի անհամապատասխանությանը, դատախազության ներկայացուցիչն ասաց, որ դրանք պայմանավորված են եղել մի քանի հանգամանքներով՝ զինվորականների քվեարկություն, ընտրողների ցուցակներում էջերի տեխնիկական պատճառներով չհրապարակված լինելու հանգամանք, մարդկային գործոն, որը շատ փոքր թիվ էր կազմում:

Անդրադառնալով հոսանքազրկված տեղամասերի քանակի, նա ասաց, որ 13 տեղմասի վերաբերյալ է դիմում եղել, որոնցով իրականացվել են ստուգումներ, հարցումներ են կատարվել. «Փաստվել է, որ հոսանքազրկումը որեւէ կերպ, բացի աշխատանքի անհարմարությունից, ուրիշ որեւէ բովանդակային խնդիր չի առաջացրել արդյունքների ամփոփման համար:

Որեւէ իրավախախտում դատախազության մշտադիտարկման գործընթացից դուրս չի մնացել: Ընտրությունների արդյունքները, այնքանով, որքանով այսօր դրանց հետ առերեսվում ենք, իրավապահ մարմինների կատարած աշխատանքը էական նշանակություն է ունեցել ապահովելու դրանց ազատությունը եւ քաղաքացու ազատ կամարտահայտության դրսեւորումը»,-ընդգծեց Բիշարյանը:

Սահմանադրական դատարան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին