f

Անկախ

Ծնվել է ապրիլ ամսից Covid-19-ով 40 օր ծայրահեղ ծանր վիճակից առողջացած Անուշ Ներսիսյանի դուստրը


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է ապրիլ ամսից Covid-19-ով 40 օր ծայրահեղ ծանր վիճակից առողջացած Անուշ Ներսիսյանի դուստրը:

Բժշկական կենտրոնի Անհետաձգելի ընդունարանի պատասխանատու Կարեն Տոնոյանի նկարագրմամբ` 29 շաբաթական հղի Անուշ Ներսիսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է ընդունվել ապրիլի 21-ին` ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի տոտալ թոքաբորբով: Շուրջ մեկ շաբաթ պացիենտի վիճակը գնալով ավելի է ծանրացել: Մեկ ամիս գտնվելով վերակենդանացման բաժանմունքում` նա միացված է եղել արհեստական շնչառության սարքին:

Բժիշկների ջանքերի, շուրջօրյա նեղ մասնագիտական քննարկումների շնորհիվ հաջողվել է փրկել Անուշի կյանքը: Վերակենդանավման բաժանմունքից տեղափոխվելով 8-րդ ինֆեկցիոն բաժանմունք, 9 օր անց նա լիովին ապաքինված դուրս է գրվել:

Հղիության վերջին շաբաթներին Անուշ Ներսիսյանը գտնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատան ավագ գինեկոլոգ-մանկաբարձ, Covid-19 կլինիկայի գինեկոլոգիական ծառայության ղեկավար Ինգա Ավանեսյանի հսկողության ներքո:

«Coivid-19-ն ինձ համար դժոխք էր, չէի կարծում, որ կհաղթահարեմ այն, կորցրել էի օրերի հաշիվը, շնչասպառ էի լինում: Իմ կյանքի մասին այդքան չէի մտածում, որքան տանը թողած փոքրիկիս ու այն բալիկի, որ դեռ նոր էր ծնվելու: Բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին շնորհակալական բոլոր խոսքերն են քիչ, այն ինչ արեցին նրանք հրաշք էր»,-վերհիշում է Անուշ Ներսիսյանը:

Անուշի երեխան ծնվել է 40 շաբաթականում` կեսարյան հատման ճանապարհով, մայրն ու դուստրն առողջ դուրս են գրվել ծննդատնից:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին