f

Անկախ

Ալիևը կրկին հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը «մնացել է անցյալում»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարում է կարգավորված։ Այս մասին նա ասել է Չմիավորման շարժման անդամ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ համաժողովի ընթացքում։

«Մենք ինքներս իրագործեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, վերականգնեցինք տարածքային ամբողջականությունն ու պատմական արդարությունը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում»,- ասել է Ադրբեջանի նախագահը, որի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանը սկսել է Արցախի գրավյալ տարածքների վերականգնման գործընթաց։ Ալիևը բողոքել է նաև ականներից՝ նշելով, որ դրանք մնում են հիմնական խնդիրը։ «2020 թվականի նոյեմբերից այդ տարածքներում մոտ 30 քաղաքացի է մահացել, 100-ից ավելին վիրավորում ստացել ականի վրա պայթելու հետևանքով։

Միջազգային հանրությունը պետք է Հայաստանի վրա ճնշում գործադրի, որ Երևանը տրամադրի մեզ բոլոր տարածքների ականների քարտեզները»,- ասել է Իլհամ Ալիևը՝ նշելով, որ ականները հետաձգում են այդ շրջանների վերականգնման գործընթացն ու տեղահանվածների վերադարձը, և որ նման մեծ տարածքների ականազերծումը պահանջում է շատ ժամանակ ու ռեսուրսներ։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է այն մասին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամներ փորձել են կողմանակալ հայտարարություններ ընդունել և դրանով, ըստ Ալիևի, անտեսել 1993թ․ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը։

«Սակայն քննարկումների ընթացքում ԱԽ-ի Չմիավորման շարժման 7 անդամներ, որոնք սատարում էին Ադրբեջանի դիրքորոշումը, պնդել են քննարկվող տեքստում ավելացնել հղում Անվտանգության խորհրդի վերոնշյալ բանաձևերին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ 
 

Իլհամ Ալիև Ղարաբաղյան հակամարտություն

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին