Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը աշխատանքից հեռանալու մասին դիմում է ներկայացրել։ Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ փաստաթղթին հղում անելով: Գրում Gazeta.ru-ն։
УНН գործակալության աղբյուրների համաձայն՝ Գերագույն ռադան հուլիսի 15-ին կարող է դիտարկել ՆԳՆ ղեկավարի դիմումը:
Ավակովը Ուկրաինայի ներքին գործերի նախարար նշանակվել է 2014 թ․ փետրվարի 27-ին, իսկ վերանշանակվել՝ 2019 թ․ օգոստոսի 29-ին: Նա նախորդ կառավարության երկու նախարարներից վերջինն է, որոնք ընդգրկվեցին նոր կառավարության կազմում: 2020 թ․ մարտին Ալեքսեյ Գոնչարուկի կառավարության հրաժարականից հետո Ավակովը նույնպես պահպանեց իր պաշտոնը: