ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջիկա բանակցությունների թեմաները։ Գրում է Gazeta.ru-ն։
«Այսօրվա բանակցությունների թեմաներն են ռուս-բելառուսական առևտրատնտեսական համագործակցությունը, իրականացումը, նախագահի կողմից տրված հանձնարարականների քննարկումը, բնականաբար, միջազգային գործերի վերաբերյալ կարծիքների փոխանակումը, կոլեկտիվ Արևմուտքի` Բելառուսում իրավիճակը սասանելու փորձերի քննարկումը», - ասել է Պեսկովը:
Նա նաեւ նշել է, որ հուլիսի 14-ին Պուտինը Սանկտ Պետերբուրգից կվերադառնա Մոսկվա և կշարունակի աշխատել:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել էր Սանկտ Պետերբուրգ ՝ հանդիպելու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:
Վերջին անգամ Պուտինը և Լուկաշենկոն հանդիպել են մայիսի 28-ին Սոչիում: Կայացած հանդիպման ժամանակ ղեկավարները քննարկել են երկու երկրների գործընկերությունը` առևտրի և տնտեսության, էներգետիկայի և մշակութային և հումանիտար ոլորտներում: Բանակցությունները տեւել են ավելի քան հինգ ժամ: