f

Անկախ

Դավիթ Հարությունյանը հրատապ միջնորդություն ներկայացրեց


ՍԴ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննության ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հրատապ միջնորդություն ներկայացրեց։

Նա ասաց, որ միջնորդության հիմքում դնում են այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված սպառնալիքները ոչ միայն ընկալվել են որպես իրական, այլ փաստացի իրական բնույթ են ունեցել։

Դավիթ Հարությունյանը հիշեցրեց Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի վերաբերյալ Երեմ Սարգսյանի գրառումը այն մասին, թե ինչպես են նրան բերման ենթարկել, երբ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։


«ՍԴ-ին ներկայացնում ենք հետևյալ խնդրանքը, նախ ոստիկանությունից անհապաղ պահանջել քրեական ոստիկանության վարչության շենքի մուտքի արտաքին և ներքին տեսախցիկներով արված տեսաձայնագրությունները, երկրորդ՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ ուժ կիրառելու ողջ տեսաձայնագրությունը, երրորդ՝ տեղեկություններ, թե երբ է կատարվել ենթադրյալ հանցագործությունը և երբ է ավարտվել։

Միաժամանակ միջնորդում եմ ԿԸՀ-ից պահանջել հետևյալ 5 փաստաթղթերը՝ առաջինը Մխիթար Զաքարյանին ձերբակալելու թույլտվության վերաբերյալ ԿԸՀ որոշումը, եթե այն կա, քանի որ մեր տեղեկություններով այն չկա։ Երկրորդը՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին ԿԸՀ որոշումը, երրորդը՝ կալանավորման մասին համաձայնության վերաբերյալ արված միջնորդությունը, չորրորդը՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշումը և դրա հիմք ծառայած միջնորդությունը։ Խնդրում եմ, որ այս միջնորդությունը դատարանի կողմից քննարկվի անհապաղ, որովհետև չի բացառվում, որ վաղը հանկարծ պարզվի, որ ոստիկանության մուտքի և ելքի տեսախցիկները պահպանում են տեսաերիզը ընդամենը օրինակ 1 ժամ կամ 1 օր», -ասաց Դավիթ Հարությունյանը։

 

ՀԳ. Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչն է, իսկ Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքի անդամ եւ սա վկայում է այն մասին, որ ընդդիմադիրներն արդեն սկսել են սերտ համագործակցել եւ աջակցել միմյանց։
 

 

Սահմանադրական դատարան Դավիթ Հարությունյան միջնորդություն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին