f

Անկախ

Դատախազությունը ընտրական հանցագորությունների վերաբերյալ 861 հաղորդում է ուսումնասիրել․ Սևակ Հովհաննիսյան


Սահմանադրական դատարանում հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ այսօր՝ հուլիսի 12-ին, Դատախազության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանն ասաց ասաց․

«Գլխավոր Դատախազության աշխատանքային խումբը ձևավորման պահից՝ 20121 թվականի մայիսի 12-ից սկած ամենօրյա մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած առերևույթ ընտրական հանցագորությունների վերաբերյալ 861 հաղորդում։ Բացի այդ՝ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում ընտրական հանցագործությունների մի զգալի մասը միջին ծանրության հանցագործությունից վերածվեցին ծանր հանցագործությունների։

Նա նշեց, որ 861 հաղորդումներից 172-ը վերաբերել են «Հայաստան» դաշինքի համակիրների, կողմնակիցների, այս կամ այն կերպ դաշինքին հարող անձանց կողմից կատարվելիք հանգամանքին։ Նշված 172-ից 71-ը վերաբերել են կաշառք տալ կամ ստանալ հանցակազմին։ Նշված հաղորդումներից 12 դեպքով ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հարուցվել են քրեական գործեր։ Իսկ 160 դեպքով կատարվել են ստուգողական գործողություններ և դրանց անհետևանք թողնելու վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ։

«Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների, կողմնակիցների, այս կամ այն կերպ դաշինքին հարող անձանց կողմից կատարված առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների թիվը կազմել է 57, որոնցից 39-ը վերաբերվել են կաշառք տալուն կամ ստանալուն, նշված դեպքերից 17-ով ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հարուցվել են քրեական գործեր։ Իսկ 40 դեպքով կատարվել են ստուգողական գործողություններ և թողնվել են անհետևանք։

«Քաղաքացիական պայմանագրի» համակիրների, կողմնակիցների, այս կամ այն կերպ դաշինքին հարող անձանց կողմից կատարված առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների թիվը կազմել է 84, որոնցից 13-ը վերաբերել են կաշառք տալուն կամ ստանալուն, բոլոր 84-ի պարագայում կատարվել են ստուգողական գործողություններ և թողնվել են անհետևանք»։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Մանրամասները՝ տեսանյութում

Գլխավոր դատախազություն Սևակ Հովհաննիսյան Սահմանադրական դատարան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին