f

Անկախ

Ստամբուլի հայկական «Սուրբ Թագավոր» եկեղեցին պղծելու միջադեպի մասին Պոլսո պատիրարքարանի հայտարարությունը


Պոլսո պատիրարքարանը եկեղեցու պատի վրա պարելու միջադեպի մասին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Երէկ գիշեր, 11 Յուլիս 2021, Կիրակի, ընկերային ցանցերու մէջ տեղ գտած տեսաերիզի մը մէջ յայտնի կը դառնար, թէ՝ Գատըգիւղի Ս. Թագաւոր Եկեղեցւոյ դրան առջեւ պատահած էր անախորժ դէպք մը, ըստ որում բազմութիւն մը հաւաքուած էր եկեղեցւոյ առջեւի փոքր հրապարակը երաժշտութեամբ զուարճանալու տրամադրութեամբ եւ անոնցմէ երեքը եկեղեցւոյ արտաքին դրան պատին վրայ մագլցելով պարած էին։

Ուստի, Պատրիարքական Փոխանորդ եւ Ս. Թագաւոր Եկեղեցւոյ Երէց՝ Արժ. Տ. Գրիգոր Աւ. Քհնյ. Տամատեան, առանց յապաղելու, կէսգիշերին կապ հաստատած է Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հօր հետ եւ եկեղեցւոյ պաշտօնէութենէն ստացած տեղեկութեանց հիման վրայ


դէպքի մասին մանրամասնօրէն տեղեակ պահած է Պատրիարքական Աթոռը։

Ըստ Ս. Թագաւոր Եկեղեցւոյ տեղեկութեանց, շաբաթ գիշեր ուշ ժամերուն գինովներ հաւաքուած են եկեղեցւոյ առջեւի փոքր հրապարակը եւ անոնցմէ երեքը եկեղեցւոյ արտաքին դրան պատին վրայ մագլցելով պարած են։ Գիշերապահը նախ ազդարարած է, որ պատէն վար իջնեն։ Երբ անոնք շարունակած են մնալ պատին վրայ, գիշերապահը տեղեակ պահած է ոստիկանութիւնը։ Գիշերապահէն ստացուած տեղեկութեան համաձայն երբ ոստիկանութիւնը հասած է դէպքին վայրը, արդէն իսկ բոլորը հեռացած են հրապարակէն։ Դէպքը, որուն նմանները վերջերս յաճախակիօրէն կը տեսնուին Գատըգիւղի, յատկապէս Մօտայի կամ այլ վայրերու մէջ, գիշերուան ուշ ժամերուն, երբ զուարճութեան վայրերու երաժշտական յայտագրերը ժամը 24.00-ին կը դադրին հրապարակուած վերջին կանոնադրութեան համաձայն։ Թաղին մէջ արդէն իսկ նման երեւոյթներ ընդհանրապէս դժգոհութեանց դուռ բացած են եւ անհատական բողոքներ սկսած են ներկայացուիլ։

Բաց աստի, թաղային խորհուրդը այս առաւօտ պաշտօնական բողոքագիր ներկայացուցած է ապահովութեան պաշտօնարան, խնդրելով պատշաճին տնօրինութիւնը, որպէսզի եկեղեցւոյ առջեւի հրապարակին վրայ նման դէպքեր չպատահին։

Պատրիարք Հայրը, լսելով դէպքի մասին առաջին հերթին իր ցաւը յայտնեց եւ հասաւտիացուց, թէ՝ Պատրիարքական Աթոռը որպէս հոգեւոր կեդրոն, կապ հաստատելով պատկան մարմիններուն հետ հետամուտ պիտի ըլլայ այս դէպքին։ Պատրիարք Հայրը, այս առիթով հայրական թելադրութիւնները ըրաւ Տէր Հօր եւ վարչութեանց ու փոխանցեց իր օրհնութիւնները տեղւոյն ժողովուրդին»։

Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում պղծվել է հայկական «Սուրբ Թագավոր» եկեղեցին: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանի հրապարակած տեսանյութից:

հայկական եկեղեցու պղծում Թուրքիա Ստամբուլ Պոլսո Հայոց պատրիարքարան Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին