f

Անկախ

Արհեստածին որևէ ստատուս-քվո չի կարող կայուն խաղաղություն ապահովել, անհրաժեշտ է նոր թափ հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին


ՀՅԴ Արցախի 26-րդ Շրջանային Ժողովի հայտարարությունը
2021թ. հուլիսի 10-11-ը տեղի ունեցավ ՀՅԴ Արցախի կազմակերպության 26-րդ Շրջանային Ժողովը, որին մասնակցում էին ՀՅԴ Արցախի բոլոր շրջանների պատգամավորները, շրջանավարտ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները, հրավիրյալ ընկերներ: Ժողովը քննարկեց ՀՅԴ Արցախի կառույցի անցած երկամյա գործունեությունը և ճշտեց առաջիկա երկամյակի ռազմավարական թիրախներն ու ուղեգիծը:
Ժողովը արձանագրեց, որ անցած երկամյակի ընթացքում ՀՅԴ Արցախի կառույցը դիմագրավել է քաղաքական և ռազմական բարդ պայմաններից թելադրված մարտահրավերներին: Շրջանավարտ Կենտրոնական կոմիտեն իր երկամյա գործունեության ընթացքում դրսևորել է սկզբունքային կեցվածք, կայացրել ծանրակշիռ որոշումներ:
Արցախի կրած կորուստների հետևանքով ստեղծված ծանր քաղաքական և տնտեսական իրավիճակը պարտադրում է ուժերի գերլարում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի այս փուլը հաղթահարելու և հաջողություններ արձանագրելու համար: Անդրադառնալով առաջիկա գործունեությանը՝ ժողովը որոշեց, որ ՀՅԴ Արցախի կազմակերպությունն իր գործունեությունը ծավալելու է հետևյալ ռազմավարական ուղղություններով. -Հանուն Արցախի բնակչության անվտանգության երաշխավորման առաջնորդվելով ԱՀ Սահմանադրության դրույթներով՝ շարունակել պայքարը Արցախի անկախության և Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային կապով ճշգրտված սահմաններով Արցախի տարածքային ամբողջականության ապահովման ուղղությամբ: -Ակնհայտ է, որ արհեստածին և անարդարացի որևէ ստատուս-քվո չի կարող կայուն խաղաղություն ապահովել և անհրաժեշտ է վերականգնել ու նոր թափ հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին: -Հաշվի առնելով հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և փոխվստահության կարևորությունը՝ գործուն հիմքերի վրա դնել Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության քաղաքական ուժերի և իշխանությունների հետ փոխհարաբերությունները: -Ելնելով Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու և գոյութենական անվտանգությունը երաշխավորելու հրատապ անհրաժեշտությունից՝ Շրջանային Ժողովը պահանջում է ԱՀ նախագահից և Ազգային Ժողովից պաշտոնապես դիմել Հայաստանի Հանրապետությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը: -Հրատապ անհրաժեշտություն է հետպատերազմյան ֆորս-մաժորային իրավիճակից և Արցախի սուբյեկտայնության ամրապնդման հրամայականից ելնելով հայեցակարգային մոտեցումների հստակեցումը, հանրային իշխանության գործուն և արդյունավետ կառուցվածքի ձևավորումը՝ ի խնդիր ժողովրդի միասնականության և համախմբման: -Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական արդարության հաստատումը պետական համակարգի առանցքային գործառույթներից է: Այդ նկատառումով ամեն ջանք պետք է գործադրել՝ պետական համակարգը զերծ պահելու խմբակային շահերի սպասարկման աղետաբեր գործելաոճից: -Պատերազմի հետևանքով անօթևան մնացած և տեղահանված բնակչության վերադարձն իրենց հայրենի օջախներ և նրանց կենցաղային, սոցիալական հարցերի լուծումը պետք է լինի ոչ միայն պետական համակարգի, այլ նաև համահայկական կառույցների և կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: -ՀՅ Դաշնակցությունը պետք է հնարավոր բոլոր միջոցներով հակազդի Արցախին տիրանալու նպատակով Ադրբեջանի ծավալած քաղաքական, քարոզչական և բիրտ ուժի գործադրման քաղաքականությանը՝ զորաշարժի ենթարկելով համահայկական ողջ ներուժը: Ժողովն իր մտահոգությունն է հայտնել նաև ՀՀ-ում ստեղծված կացության վերաբերյալ, հատկապես Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների առումով: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու է իր նվիրական առաքելությունը՝ ի խնդիր հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հաղթանակի:

ՀՅԴ Արցախի 26-րդ Շրջանային Ժողով
 

ՀՅԴ հայտարարություն Արցախյան հիմնախնդիր

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին