ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ուղեւորին տուգանել է 10 500 դոլարով`թռիչքի ընթացքում դիմակ կրելուց հրաժարվելու համար: Այդ մասին տեղեկացնում է վարչության կայքը: Գրում է Gazeta.ru-ն։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին:
Այդ օրը ուղեւորը Յուտայից Արիզոնա էր թռչում: Բորտուղեկցորդուհին յոթ անգամ հիշեցրել է նրան, որ թռիչքի ընթացքում դիմակը պետք է լինի նրա դեմքին, բայց տղամարդը ամեն անգամ իջեցրել է այն քթից, երբ ուղեկցորդուհին հեռացել է: Արդյունքում, ուղեւորը վիճել է նրա հետ, չի լրացրել խախտման մասին փաստաթուղթը, ինչպես նաև հրաժարվել է տրամադրել անձը հաստատող փաստաթուղթ:
Նա նաև դիպչել է բորտուղեկցորդուհուն և մեղադրել ագրեսիվ լինելու մեջ:
Ուղեւորի այս պահվածքի պատճառով կինը վախեցել է և արտասվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիվոստոկ-Մոսկվա չվերթի ուղեւորին հեռացրել են ինքնաթիռից` դիմակ կրելուց հրաժարվելու պատճառով: Դրանից առաջ հաղորդվել էր, որ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում բերման է ենթարկվել մի տղամարդ, որը սպառնացել է պայթեցնել իրեն այն բանից հետո, երբ խնդրել են դիմակ կրել: