Այսօր Սահմանադրական դատարանում, որտեղ քննվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից 4 քաղաքական ուժերի դիմումներն ընտրությունների արդյունքները վիճարկելու առնչությամբ, 168.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, ով ՍԴ-ն կազմալուծելու ծրագրի կարկառուն համահեղինակներից է ու Ազգային ժողովում այդ նպատակով կատարված «օրենսդրական» փոփոխությունների հեղինակն ու զեկուցողը:
Դեռևս 2020թ. փետրվարին 168.am-ը գրել էր, որ իշխանական «Իմ քայլը» ֆրակցիայի պատգամավոր Վահագն Հովակիմյանը, փաստորեն, պարզվում է, ոչ միայն իրավաբան չէ, այլև առհասարակ չունի բարձրագույն կրթություն:
Գրել էինք, որ, ըստ parliament.am կայքում տեղադրված պատգամավորի կենսագրության՝ նա 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: