Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Պատմությունը վկայում է, որ նման դեպքերում մեղավորը ոչ թե անհատ-ղեկավարն է, այլ ժողովուրդը... Միաժամանակ, պատմությունից գիտենք, որ գործված ցանկացած մեղք, վաղ թե ուշ, ունենում է իր պատիժը... Այս պարագայում ամենամեծ ողբերգությունն այն է, որ մեղքի, և դրան հետևող պատժի, հասցեատերը ոչ այնքան անհատ-ղեկավարն է, որքան նրան ընտրած ժողովուրդը... Եվ եթե անհատ-ղեկավարի դեպքում պատիժը կարող է լինել ցմահ բանտարկություն, կամ մահապատիժ, ապա ժողովրդի գործած մեղքի պարագայում՝ հատուցում՝ գուցեև, Հայրենիքը կորցնելու գնով... Որքան էլ տխուր, բայց սա է այսօրվա իրականությունը...»: