f

Անկախ

ՍԴ դատավորները գնացին խորհրդակցության


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով նիստից Սահմանադրական դատարանի դատավորները հեռացան խորհրդակցության՝ վերջնական որոշում կայացնելու գործի նյութերի հետազոտման կարգի առնչությամբ. դիմող և պատասխանող կողմերը ներկայացրել էին իրենց առաջարկները:

 ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ներկայացրեց գործի նյութերի հետազոտման առնչությամբ իր կարծիքը: Նա հիշեցրեց կարճ ժամկետների մասին: Որոշում կայացնելու համար ՍԴ-ն ունի 8 օր, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է:

Ըստ Դիլանյանի առաջարկի՝ նախ հանդես կգան դիմողները՝ դիմումները մուտքագրելու հերթականությամբ, այնուհետև պատասխանողը, հարակից պատասխանողները՝ դատախազությունը, ոստիկանությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որից հետո երրորդ կողմը՝ ՔՊ-ն….

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն առաջարկեց դիտարկել նաև աշխատանքային օրվա ավարտից հետո նիստը շարունակելու հնարավորությունը: Նա իր դիտարկումը ներկայացրեց նաև կողմերին տրվող ժամանակի վերաբերյալ: «Ժամանակային սահմանափակումը կարող է լինել որպես ելակետ, բայց 1 ժամն ավարտելուն պես ասել, որ այլևս չես կարող դիրքորոշում ներկայացնել, ահա դրա հետ ես խնդիր ունեմ: Մենք դա կարող ենք դիտարկել որպես ելակետ, բայց ոչ որպես կոշտ սահմանափակման միջոց»,- ասաց Վարդևանյանը՝ կարգի վերաբերյալ այլ դիտարկումներ ևս ներկայացնելով:

«Զարթոնքի» ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը նշեց. «Մենք նույնպես կարծում ենք, որ բացատրություններ տալու իրավունքը չի կարող սահմանափակվել որևէ ժամանակով»:

Զոհրաբյանն առաջարկեց նաև, որ դիմումատուները ըստ դիմումների ներկայացման հերթականության հանդես գան, բայց յուրաքանչյուր դիմումատուի բացատրությունից հետո լսեն ԿԸՀ-ի բացատրությունը այդ դիմումի վերաբերյալ:

«Հայոց հայրենիքի» ներկայացուցիչ Արտակ Գալստյանը, սակայն, նշեց, որ 1 ժամը բավարար է ներկայացնելու համար: Նա ևս առաջարկեց բացատրությունից հետո լսել պատասխանողին:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով միջնորդությանը, ասաց. «Ես խնդրում եմ, որ ՍԴ-ն վերանայի իր աշխատակարգային որոշումը և սահմանի ԿԸՀ-ի համար 1-ական ժամ՝ յուրաքանչյուր դիմողին արձագանքելու նպատակով»:

Նա շեշտեց՝ եթե կողմերին 1 ժամ է տրվում բացատրություն տալու, ապա ԿԸՀ-ն էլ 1 ժամ պետք է ունենա՝ արձագանքելու համար: Նա հաջորդականության վերաբերյալ ևս իր դիտարկումները ներկայացրեց:

Պատասխանող կողմից ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով ժամկետներին՝ շեշտեց, որոշակի ժամկետ պետք է արձանագրել, դրանով տևողությունը սահմանել, բայց, եթե կողմը ցանկանում է ավելացնել լրացուցիչ 5-10 րոպե, ապա խոչընդոտ չպետք է լինի: ԿԸՀ-ն ևս ակնկալում է ամեն բացատրությունից հետո ներկայացնել արձագանք:

Իրենց տեսակետները ներկայացրեցին նաև հարակից պատասխանողները, դատավորները: Դիլանյանը հայտնեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցության՝ լուծելու համար նշված հարցերը:

Սահմանադրական դատարան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին