f

Անկախ

Այս խորհրդարանում պիտի լինեն մարդիկ, ովքեր անդունդի եզրին կանգնած մեր հայրենիքը գոնե փորձեն հետ պահել անդառնալիության կետից


Այսօր կրկին ռազմագերիների ու անհետ կորած զինվորների ծնողների հետ էի հանդիպում։

Ես արդեն սովորել եմ ամեն օր լսել զարհուրելի ու անտանելի ցավի մասին իրենց պատմությունները։

Ես արդեն անգիր գիտեմ զոհված ու անհետ կորած յուրաքանչյուր զինվորի նախասիրություններն ու անգամ սիրած աղջիկներին, որ դեռ սպասում են։

Ու հիմա այն, ինչի պիտի ասեմ, թվում է, թե կապ չունի գերեվարված ու անհետ կորած տղաների եւ նրանց ծնողների մեծ ցավի հետ։

Որոշել էի գոնե մի ինչ-որ ժամանակ ոչինչ չխոսել։ Որովհետեւ ինձ եւս լռություն է պետք՝ հասկանալու եւ վերլուծելու շատ ու շատ բաներ։

Բայց հիմա պիտի խոսեմ իմ ընկերոջ՝ Գեղամ Նազարյանի մասին, ում հետ մենք աշխատել ենք «Հայկական ժամանակում» եւ ում հետ կռիվ ենք տվել հանուն ավելի լավ Հայաստանի։

Ինձ դուր չի գալիս մանդատային այս անառողջ աժիոտաժը։ Պատգամավորական մանդատը, հավատացեք ինձ, բոնուս քարտ չի, որ շահողը ուրախանա։ Դա ծանր, ծանր ու ահավոր պատասխանատու աշխատանք է։

Ու հատկապես այս խորհրդարանում պիտի լինեն մարդիկ, ովքեր անդունդի եզրին կանգնած մեր հայրենիքը գոնե փորձեն հետ պահել անդառնալիության կետից։

Պատգամավոր լինելը շաուրմա սարքել չի, որ նստեն, նայեն՝ ոնց են սարքում ու կամաց-կամաց ձեռքները վարժվի սոխի չափը ճիշտ բռնելուն։

Ու ոչ էլ այդ աթոռին երկար նստելուց է գալու քաղաքական փորձառությունը։ Ինձ հետ տարիներ շարունակ պատգամավորի աթոռին նստել են մարդիկ, ովքեր մինչեւ վերջ խորհրդարանը «ռայսովետ» էին կոչում։

Ասածս ինչ է՝ Գեղամը ամեն օր աշխատում է զոհված, գերեվարված ու անհետ կորած զինվորների ծնողների հետ՝ որպես նրանցից մեկը, ում Աբգար որդին զոհվեց այս պատերազմում։

Ես չեմ վիճարկում պատգամավորի մանդատ ստացած որեւէ մեկի հայրենասիրությունը։

Դեռ չեմ վիճարկում, որովհետեւ դեռ նրանց աշխատանքը չեմ տեսել։ Բայց մի բանում վստահ եմ՝ Գեղամը պիտի լինի խորհրդարանում։

Հազարավոր զոհված ու հարյուրավոր անհետ կորած զինվորների ընտանիքներ իրենց ներկայացուցիչը պիտի ունենան խորհրդարանում։

Ամեն ինչ չէ, որ պիտի որոշվի ձեւական, անիմաստ ու արհեստական քվոտաներով։

Մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք ու երբեմն նաեւ, այո, ոչ ստանդարտ լուծումներ են պետք։

Ես կուզենայի Գեղամին տեսնել խորհրդարանում, կուզենայի տեսնել Արեգնազ Մանուկյանին, Ռուբեն Մելքոնյանին, Սայաթ Շիրինյանին։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում Ազգային ժողով

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին