f

Անկախ

«168 ժամ»․ Ամառային հանգստի արժեքը. որքա՞ն գումար է անհրաժեշտ ամառային հանգստի համար երկրի ներսում և երկրից դուրս


«Որքա՞ն գումար է անհրաժեշտ ամառային հանգստի համար, եթե հանգիստդ որոշել ես կազմակերպել Հայաստանում, հարևան Վրաստանում, Եգիպտոսում կամ եվրոպական ինչ-որ երկրում. 168.am-ը փոքրիկ հարցախույզ է իրականացրել՝ ծանոթանալով զբոսաշրջային ընկերությունների, հյուրատների և հյուրանոցների առաջարկներին:

 

«Երկու անձի համար նախատեսված քոթեջի արժեքը օրական 30.000 դրամ է. միայն նախաճաշով»,- սա Ծաղկաձորի հյուրատներից մեկի առաջարկն է:

Ծաղկաձորում հյուրանոցային 1 օրը մեկ անձի համար կարժենա նվազագույնը 33.000 դրամ՝ ստանդարտ համարի դեպքում, կրկին միայն նախաճաշով, ընթրիքի դեպքում՝ կավելանա 4000 դրամ:

Այստեղ, սակայն, կան նաև մատչելի հյուրատներ, որոնք առաջարկում են երկտեղանոց համարներ՝ սկսած 15.000-18.000 դրամից՝ նախաճաշի դեպքում, 3000-ական դրամ էլ կկազմեն ճաշը և ընթրիքը:

Սևանում 1 օրը միջինում կարժենա 40.000 դրամ՝ երկու անձի համար նախաճաշով ստանդարտ համարում, ավելի թանկ համարները՝ 50-80.000 դրամի միջակայքում են:

«Սուպերիոր դելյուքսի արժեքը հուլիս ամսին կկազմի 70.000 դրամ՝ միայն նախաճաշով, սուպերիոր ստանդարտը՝ 55.000 դրամ»,- փոխանցեց հյուրանոցի աշխատակցուհին:

Ի դեպ, եթե գիշերակացին և նախաճաշին գումարենք ճաշի և ընթրիքի գումարները, օրական պետք է նախատեսել առնվազն 50.000 դրամ. 7 օրվա պարագայում այս գումարը կկազմի շուրջ 350.000 դրամ: Ինչ խոսք, տպավորիչ հանգիստ է՝ տպավորիչ արժեքով:

Քանի որ համավարակը շարունակում է մնալ համաշխարհային օրակարգում, ոչ բոլոր արտագնա զբոսաշրջային ուղղություններն են ներառված ամառային հանգստի փաթեթներում. զբոսաշրջային ընկերությունները դեռ չեն առաջարկում, օրինակ, Չեխիա ուղղությունը, բայց սիրով տեղեկացնում են, որ արդեն «բաց է Գերմանիան»:

Նկատենք՝ օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհուրդը որոշել է Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են չեղարկվել:

Մինչ վերջնական պարզ կդառնա մեզ «գրկաբաց» հյուրընկալող եվրոպական երկրների ցանկը, Հայաստանում շարունակվում է եվրոպական երկրներում հանգիստը կազմակերպելու իրարանցումը:

Նշենք նաև, որ Հայաստանից դուրս ճամփորդություններն ունեն հստակ կանոններ. Հայաստանի քաղաքացիները պետք է հետևեն հակահամաճարակային ընդհանուր պահանջներին՝ ներկայացնելով կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, կամ պատվաստված լինեն համավարակի դեմ:

«Նախնական տվյալներով, առայժմ միայն թեստ են ուզում: Երկուշաբթի օրվանից ավելի հստակ կլինեն վիզաների ընթացակարգը և փաթեթների արժեքները,- Գերմանիայում հանգիստը կազմակերպելու մեր հարցերին ի պատասխան՝ փոխանցեցին զբոսաշրջային ընկերությունից, ապա ներկայացրին նախնական հաշվարկներ,- անձի հաշվով 7 օրը կկազմի 600-700 եվրոյից սկսած, սակայն կախված ավիատոմսի արժեքներից, հնարավոր է՝ փոփոխվի: Արժեքի մեջ ներառված է ավիատոմս, 3 աստղանի հյուրանոց, նախաճաշ»:

Ի դեպ, թեստերի մասին. գործակալությունները հիմնականում աշխատում են կոնկրետ լաբորատորիաների հետ:

«Մենք պայմանագիր ունենք լաբորատորիայի հետ, գրանցում ենք, գնում եք հանձնում եք, 10.000 դրամով»,- տեղեկացրեց զբոսաշրջային ընկերության աշխատակիցը:

Հարցին, թե քանի՞ անգամ է անհրաժեշտ հանձնել թեստ՝ նա պատասխանեց. «Եթե Վրաստան եք գնում, երրորդ օրը կրկին պետք է հանձնեք, եթե գնում եք Եգիպտոս կամ այլ տեղ, ընդամենը մեկ անգամ այստեղ եք հանձնում, և մեկ անգամ էլ վերադարձին՝ մեզ մոտ՝ օդանավակայանում»:

Հայ զբոսաշրջիկների համար ամենապահանջված ուղղություններից է շարունակում են մնալ հարևան Վրաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Իսպանիան, Իտալիան, Եգիպտոսը, Դուբայը:

Եգիպտոսում հուլիսի 12-ից, օրինակ, 1-շաբաթյա փաթեթը կարժենա 500 դոլար և 890 դոլար՝ մեկ չափահասի և մեկ երեխայի դեպքում: Փաթեթի արժեքում ներառված են ավիատոմսեր, գիշերակացը հինգաստղանի հյուրանոցում և երեքանգամյա սնունդ: COVID-19-ի ախտորոշիչ թեստի գումարը՝ առանձին:

Զբոսաշրջային ընկերությունները խորհուրդ չտվեցին մեկնել Դուբայ ամռան տապին՝ նշելով, որ կարելի է հետաձգել մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները: Այս ուղղության դեպքում 1 անձի համար 7-օրյա փաթեթը կարժենա 500-600 դոլար, որը ներառում է հյուրանոց, ավիատոմս, նախաճաշ և վիզա: Թեստերը կրկին հաշվվում են առանձին:

Արտագնա տուր-մենեջերը որպես այլընտրանքային ուղղություն՝ առաջարկում է Հունաստանը՝ տեղեկացնելով, որ 4 աստղանի հյուրանոցում և միայն նախաճաշով փաթեթի արժեքը կկազմի 500-600 եվրո և ավել, 800-1000 եվրո՝ հինգաստղանի հյուրանոցի դեպքում:

Թեև Վրաստանը համեմատաբար մատչելի ուղղություն կարելի է համարել, սակայն զբոսաշրջիկների համար լրացուցիչ ծախս է համարվում COVID-19-ի ախտորոշիչ երկու հիմնական թեստերից բացի՝ երրորդ օրը Վրաստանում պարտադիր համարվող ևս մեկ թեստի անհրաժեշտությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

ամառային հանգիստ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին