f

Անկախ

Գիշերային քննարկումներով սահմանադրական արդարադատությունն ու դրա հետևանքներ


Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հակաօրինական ճանապարհով Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրական դատարան գործուղված քաղաքական գործիչ-դատավոր, նույն ինքը ՍԴ առաջին ինքնահռչակ նախագահ, սակայն հանրությանն առավել հայտնի ձրիակեր Վահե Գրիգորյանը այս օրերին երեկոյան ուշ ժամերի այցելում է կառավարական առանձնատուն և հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ։

Չհերքված այդ լուրերից ակնհայտ է, որ նա այնտեղ ստանում է համապատասխան հանձնարարականներ, որոնք էլ վեարահանձնարարում է իր փաստացի ենթակայության տակ գտնվող Արման Դիլանյանին՝ ի կատար ածելու համար։ Այս ամենը կարող էր մնալ ենթադրություններ մակարդակում, եթե Սահմանադրական դատարանը 2021 թվականի հուլիսի 6-ին կայացրած չլիներ ՍԴԱՈ-143 որոշումը, որով հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով, որպես երրորդ անձ, ներգրավվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Դեռևս հուլիսի 9-ին նախանշված դատական նիստը չսկսած՝ Սահմանադրական դատարանն արդեն իր կողմնակալ վերաբերմունք է արտահայտում իշխող քաղաքական ուժի նկատմամբ։

2021 թվականի հունիսի 20-ին արտահերթ ընտրությանը մասնակցել է 26 քաղաքական ուժեր, որոնցից 4-ը բողոքարկել են ընտրության արդյունքները և դիմել են Սահմանադրական դատարան։ Եթե դատարանը, ենթադրելով, որ իր որոշումը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ինչ հիմնավորմամբ է որպես երրորդ անձ ներգրավել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլ ոչ մյուս 21 քաղաքական ուժերին։

Եթե Քաղաքացիական պայմանագիրը շատ էր ցանկանում մասնակցել այդ դատավարությանը, ապա նրանք նույնպես կարող էին բողոքարկել ընտրությունների արդյունքները և ներկայացնել իրենց մոտեցումները։

Որպես դատավարության մասնակից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ներգրավվելով՝ Սահմանադրական դատարանը ոչ միայն ցույց է տալիս իր կողմնակալ վերաբերմունքը իշխանությունը զավթած և հիմնական ընտրախախտումներ կատարած քաղաքական ուժի նկատմամբ, այլև նրան տալիս լիարժեք հնարավորություններ դատավարության ընթացքի վրա ազդելու համար։ Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանը նույն օրը կայացրել է մեկ այլ աշխատակարգային որոշում (ՍԴԱՈ-144), որով ժամային սահմանափակումներ է դրել դիմող, պատասխանող և հարակից պատասխանող կողմերի համար։ Այդ որոշումից երևում է, որ որպես հարակից պատասխանող են ճանաչվել նաև ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որոնք ընտրական գործընթացի կազմակերպման հարցում որևէ իրավասություններ չունեն։ Եթե դատարանը նրանց ներգրավվել է այն տրամաբանությամբ, որ նրանք պատասխանատու են ընտրախախտումների կանխման և բացահայտման համար, ապա դա չի կարող հիմնավոր լինել, որովհետև դատարանը, առանց նրանց հարակից պատասխանող ճանաչելու, կարող էր անհրաժեշտ տեղեկություններ պահանջել և ստանալ նրանցից։ Այս դեպքում պարզ չէ նաև, թե ինչու հարակից պատասխանող չեն ճանաչվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ կառավարությունը, ՀՀ մարզպետները և վարչական ռեսուրս կիրառած այլ գերատեսչություններ։

Այս ամենն ապացուցում է, որ դատարանի այս կազմից արդարադատություն ակնկալել հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ այս դատարանի նախագահի պաշտոնը զավթած Արման Դիլանյանը և դատարանում ապօրինաբար հայտնված մի շարք դատավորները և նրանց քաղաքական պատվիրատուները նախ իրենք զգան «արդարադատության համը»։

Էդգար Ղազարյան ՖԲ Գրառում Սահմանադրական դատարան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին