f

Անկախ

Հովհաննես Հովհաննիսյանը դոկտորի կոչումը նոր է ստացել, պրոֆեսորի կոչում էլ չունի, այնինչ դա պարտադիր է ռեկտոր լինելու համար. Մենուա Սողոմոնյան


Yerkir.am-ը գրում է.

ԵՊՀ-ն վերահսկելի դարձնելու հնարը փաշինյանական իշխանությունը գտել է․ արդեն 2 տարի ռեկտոր չունեցող համալսարանում, փոխանակ Հոգաբարձուների խորհուրդ ստեղծի, որն էլ կընտրի բուհի ռեկտոր, որոշել է 3 հոգանոց ժամանակավոր խորհուրդ նշանակել, որն էլ ռեկտորի ԺՊ կնշանակի իշխանությանը նախընտրելի մարդուն՝ հնարավոր է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին։

Բան այն է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այն անդամները, որոնց առաջադրել էին վարչապետն ու ԿԳՄՍ նախարարությունը, միտումնավոր հրաժարական են տվել մեկ տարի առաջ՝ առաջացնելով կառավարման ճգնաժամ, քանի որ նիստ գումարելու և որևէ որոշում կայացնելու համար մնացածի ձայները բավարար չեն։ Հիմա, վարչապետն ու նախարարությունը, փոխանակ Հոգաբարձուների խորհրդի նոր անդամներ առաջադրելու, հայտարարում են, որ ԵՊՀ-ում կառավարման ճգնաժամ կա և դա հարթելու համար կազմել են 3 հոգանոց խորհուրդը։

ՀՀ կառավարության ստեղծած՝ 3 հոգանոց խորհրդի կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նրանք էլ նշանակելու են ռեկտորի ԺՊ-ին, հավանական է, այս ուրբաթ։

ԵՊՀ դոցենտ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշեց, որ, քանի որ ԵՊՀ-ն կարգավիճակով դարձրել են հիմնադրամ, դա էլ հնարավորություն է տալիս կիրառել հիմնադրամների մասին օրենքն ու այդպիսի մի խորհուրդ կազմելով ռեկտոր նշանակել։ Այնինչ սա սխալ գործընթաց է, որովհետև ԵՊՀ-ն պարզ հիմնադրամ չէ, այն ինչ-որ ֆոնդ չի հայթայթում ու ծրագիր անում, դա լուրջ կառույց է՝ 16 հազար ուսանողով, 3 հազար աշխատակցով ու այդպես շարունակ։ Բացի այս, ՀՀ Սահմանադրությունը ԵՊՀ-ին տալիս է ինքնավարություն։

«Այս գործընթացով ԵՊՀ ինքնավարությունը ոչ թե ոտնահարվում, այլև ջարդուփշուր է արվում։ Ու այս նույն 3 հոգանոց կազմը ընտրում է համալսարանի ռեկտորի ԺՊ, որն ունենալու է հետո լծակներ վերարտադրման համար։ Սա ոչ միայն ոչ իրավաչափ է, այլև բարոյականության սահմաններից էլ է դուրս»,-ասաց Մենուա Սողոմոնյանը։

Նրա համար նաև անհասկանալի է՝ եթե խոսքը ԺՊ ընտրելու մասին է, ապա ինչով է վատ ԵՊՀ ռեկտորի գործող ԺՊ Գեղամ Գևորգյանը այդ հակաճգնաժամային խորհրդի կողմից ընտրվող դարձյալ ԺՊ Հովհաննես Հովհաննիսյանից։ Եզրակացությունը մեկն է՝ Հովհաննիսյանը յուրային է։  

«Իշխանության գալու առաջին տարում Փաշինյանի թիմը ամեն տեսակի թույլատրելի և անթույլատրելի միջոցներով ճնշեց Արամ Սիմոնյանին և նա հրաժարական տվեց։ Հետո նշանակեցին իրենց նախընտրած թեկնածուին։ Դրանից հետո չիրականացրին ռեկտորի ընտրություն։ Համալսարանում տեղի ունեցող առողջ գործընթացները՝ երիտասարդ համալսարանականների համախմբման, համալսարանի զարգացման համատեղ ծրագիր մշակելու և բոլոր այդ գործընթացները, որոնք նաև պետք է հանգեցնեին ռեկտորի ընտրության, դա էլ արգելակեցին։ Դրանից հետո մոտ մեկ տարի համալսարանը չունի Հոգաբարձուների խորհուրդ։ Հիմա էլ փնթի ոճով որոշում են կայացնում, որ ցանկացած մեկին նշանակեն ռեկտորի ԺՊ, միայն թե իրենց ուզած մարդը լինի, որ հետո ընտրություն լինի՝ վերտադրվի»,-պարզաբանեց Մենուա Սողոմոնյանը։

Նա հիշեցրեց Փաշինյանի խոսքը, որ 2018 թ ապրիլին ասում էր՝ ռեկտորը 100 տոկոսով պետք է ընտրվի համալսարանական դասախոսների և ուսանողների կողմից, բայց հիմա տեսնում ենք, որ իր նշանակած 3 մարդն են ռեկտորի ԺՊ նշանակում։

2 տարի շարունակ ռեկտոր չունեցող բուհին նորից ժամանակվոր պաշտոնակատար են նշանակում․ Սողոմոնյանի համոզմամբ, սրանով ակնհայտ խախտվում է բուհի ինքնավարությունը։

«Նախ՝ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքով բոլոր բուհերի համար սահմանվել է 9 հոգանոց կազմ, որը գնաց ՍԴ, այսինքն, ակնհայտ ինքնավարության խախտում է տեղի ունենում և ուժի զոռով նշանակվում է ԺՊ՝ վերանալով անձից։ Այդ դեպքում ուղղակի ակեղծ լինեն և հայտարարեն, որ բուհական ինքնավարությունը արժեք չունի իրենց համար, որովհետև հիմա մանիպուլացնում են, ասում են՝ բուհական ինքնավարությունը չի վերաբերում ռեկտորի ընրությանը, բուհական ինքնավարությունն այն է, երբ ուսանողը իր առարկաներն է ընտրում, իրենց համար ինքնավարությունը դա է»,-ասաց նա։

Իշխող թիմի նախընտրելի ռեկտորի թեկնածու հովհաննես Հովհաննիսյանը դոկտորի կոչումը նոր է ստացել, պրոֆեսորի կոչում էլ չունի, այնինչ դա պարտադիր է ռեկտոր լինելու համար։

«Նրա անվան հետ կապված շշուկները վաղուց են եղել, ինքը նաև Հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել, ու ուղղորդիչ ֆունկցիա է ունեցել։ Այն ժամանակ ինքը ո՛ր հարցը բարձրացնում էր, ինչպես քվեարկում էր, այնպես էլ քվեարկում էին մյուս անդամները։ Խոսքը այն ժամանակների մասին է, երբ դեռևս 2018 թ-ի վերջին 2019 թ-ի սկզբին իշխանափոխությունից հետո համալսարանի հոգաբարձուների խորհուրդը վերակազմավորվեց։ Ինքը ուղղորդիչ ֆունկցիա է իրականացրել հոգաբարձուների խորհրդի անդամ եղած ժամանակ, դա նշանակում է, որ քաղաքական պատվեր է կատարել, իսկ դա նաև նշանակում է, որ հիմա առավել ևս ինչ-որ քաղաքական ուժի կողմից ուղարկվելով ԵՊՀ շարունակելու է կատարել քաղաքական պատվեր և չի հետապնդելու բուհի իրական շահերը»,-ասաց Մենուա Սողոմոնյանը։

Եթե ամեն ինչ գնա նշված սցենարով և իմքայլական պատգամավորը նշանակվի ԵՊՀ ռեկտորի ԺՊ, հնարավոր է դասախոսական կազմը բողոքարկի այդ հարցը դատարանում։

Մենուա Սողոմոնյան ԵՊՀ հովհաննես Հովհաննիսյան ռեկտորի ընտրություն

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին