f

Անկախ

Ի վիճակի՞ են ԱՄՆ-ն և ԵՄ-ն մեղմելու Էրդողանի դիկտատորական հակումները. Strategist


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարուցեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցասումը, որն այդ որոշումը բնորոշեց «սխալ քայլ» և Հայաստանի հետ «բարիդրացիական հարաբերությունների» կոչ արեց: Նա վիճարկեց Բայդենի «անհիմն, անարդարացի և ոչ ճշմարիտ դիտողությունները» և խորհուրդ տվեց նրան հիշել բուն Ամերիկայի և նրա բնիկ ժողովուրդների պատմությունը: Էրդողանի արձագանքը ցույց է տալիս, որ Անկարան էլ ավելի է վստահ, որ կարող է դիմակայել արևմտյան քննադատությանը, ինչպես նաև ցուցադրում է այն, որ արտաքին քաղաքականության մեջ երկիրը որդեգրել է մշտական անտագոնիզմի և դժգոհության դիրքորոշումը, գրում է Նիկոլաոս Սկոնդրիանոսը հուլիսի 6-ին The Strategist-ում հրապարակված հոդվածում:

Այդ առումով Թուրքիան հետևում է այլ ռևիզիոնիստական պետությունների օրինակին, ինչպիսիք են Ռուսաստանը, Հունգարիան, Լեհաստանը և Բելառուսը, որոնց իշխանությունները սկսել են էլ ավելի ջանասիրաբար զավթողական ավտորիտար պատմություններ առաջադրել: Այդ պետությունների մեծ մասը դա անում է տնտեսական դժվարությունների և քաղաքական տարաձայնությունների խորապատկերում, որոնք խորացել են COVID-19-ի առաջացրած ճգնաժամով:

Էրդողանը փորձում էր հաղթահարել համավարակը՝  տնտեսությունը գերադասելով քաղաքացիների առողջությանը, ինչը, պարզվեց, սին երկրճյուղավորում էր այն երկրների համար, որոնք ընտրել էին հավաքական իմունիտետի ձեռքբերման և տնտեսության ոլորտի դադարից խուսափելու ճանապարհը:

Մարտին և ապրիլին հիվանդացությունը Թուրքիայում հասավ ռեկորդային մակարդակի, ինչը հարուցեց Թուրքիայի բժշկական ասոցիացիայի խիստ քննադատությունը՝ ուղղված կառավարության անհաջող պատասխան քայլերին և վարակի ցուցանիշների մշտական քողարկմանը: Ապրիլի վերջին լիակատար մեկուսացման հրաման արձակվեց և հիմա նոր են վերացվում վերջին սահմանափակումները: Այդ միջոցառումներն արդյունք տվեցին, և վարակի մակարդակն իջավ, բայց համավարակը դեռ չի ավարտվել, և հայտնի չէ՝ վերջին հաշվով կհատուցի արդյոք Էրդողանը երկրի ներսում ճգնաժամի կարգավորման համար ձեռնարկած միջոցառումների քաղաքական գինը:

Չնայած համավարակին կամ գուցե դրա պատճառով Էրդողանը չհրաժարվեց Թուրքիայի իր նեոօսմանյան տեսլականից՝ ջանալով օգտագործել առավել մեծ ազգային հավակնություններ, որպեսզի ապավինի բնակչության աջակցությանը, հատկապես նրանց դեմ, ովքեր հանդես են գալիս իր դեմ մեգապոլիսներում:

Դա առավել հստակ է երևում «Մավի Վաթանի» կամ «երկնագույն հայրենիքի» հայեցակարգում, թուրքական իռեդենտիզմի ծովային տեսլականում: «Մավի Վաթան» դոկտրինը, որ մշակել է ծովային ռազմավար Ջեմ Գուրդենիզը 2006 թվականին, շեշտադրում է Թուրքիայի էլ ավելի համառ ու ագրեսիվ դիրքորոշումը հարևան երկրների, հատկապես՝ Կիպրոսի և Հունաստանի պահանջների նկատմամբ:

Եվ այն տարին, երբ ԱՄՆ-ն առաջադրեց կլիմայի փոփոխության հիմնախնդիրը՝ որպես միջազգային անվտանգության օրակարգի հիմնաքար, Թուրքիան ընդլայնում է գազի և նավթի որոնումը Արևելյան Միջերկրական ծովում՝ ձգտելով տարածաշրջանային ազդեցության հզորացման:

Էրդողանի՝ Կիպրոսի ջրերի և Արևելյան Միջերկրական ծովի բացառիկ տնտեսական գոտու հավակնություններն անտեսում են հույների և կիպրոսցիների հավակնություններն իրենց իսկ տակ գտնվող ջրերի նկատմամբ: Ի հեճուկս միջազգային իրավունքի, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի կոնվենցիան, Թուրքիան թույլ տվեց թուրքական ընկերություններին վիճելի ջրերում նավթի և գազի հետախուզում անցկացնել ռազմական ուղեկցությամբ, ինչն էլ ավելի սաստկացրեց լարվածությունը:

Այդ գործողությունները նպաստեցին Թուրքիայի և Եվրոպական միության հարաբերությունների վատթարացմանը, և վերջինս  քննարկեց Անակարայի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը նրա «սադրիչ գործողությունների» պատճառով: Այդ միջադեպին նախորդեցին Անկարայի մի շարք գործողություններ գորշ գոտում, ներառյալ աջակցությունն Ադրբեջանին ու Լիբիային նրանց հակամարտություններում, ներխուժումը Սիրիա և անօդաչուների մատակարարումը Ուկրաինային, որոնք վերջինս մտադիր է կիրառել Ռուսաստանի դեմ:

Էրդողանի ամենագլխավոր խնդիրը վարչակարգի պահպանման ապահովումն է, ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ նա կենտրոնական բանկի ղեկավարի՝ իր կուսակցության կողմնակից փոխարինող գտավ: Թուրքիայում ծայրահեղ տնտեսական անկայունության պայմաններում այդ քայլն ընկալվեց որպես խաղ՝ ուղղված իր նեոուղղափառ տնտեսական քաղաքականության ապահովմանը աճը խթանելու համար, սակայն դա վախեցրեց օտարերկրյա ներդրողներին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Էրդողանը առանցքային պաշտոնում հավատարիմ մեկին է նշանակում:  2018 թվականին՝ տնտեսական ցնցումների թեժ պահին, նա իր փեսա Բերաթ Ալբայրաքին նշանակեց ֆինանսների նախարար:

Կոննոր Դիլլինը 2020 թ. The Strategist-ում հրապարակված  հոդվածում նշում է, որ Էրդողանը Թուրքիայի համար նախատեսում է էլ ավելի անկախ ռազմավարական ուղղություն՝ հեռու Արևմուտքից և Ռուսաստանից, ընդ որում՝ պահպանելով նրանց հետ պրագմատիկ կապեր: Բայց Թուրքիայի՝ Արևմուտքի հետ զուտ  պատեհապաշտ հարաբերությունները առավել բարենպաստ միջավայր են ստեղծում այն երկրների համար, որոնք ցվանկանում են ագրեսիվ ավտորիտար դիրք գրավել տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում:

Արևմուտքի պետությունները, հատկապես ԱՄՆ-ն  Բայդենի վարչակազմի օրոք, հասկացրել են, որ չեն ցանկանում շարունակել այս ամենաթողությունը: Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները Թուրքիայի դեմ ցույց են տալիս Էրդողանի դիկտատորական կառավարմանը նորովի հակազդելու վճռականությունը: Հետաքրքիր է, թե գալիք տարում որքանով դա կհանգեցնի Թուրքիայի առավել կառուցողական դիրքորոշմանը: Բայց Էրդողանը, ըստ երևույթին, օսմանյան ռեկոնստրուկցիոնիզմի ճանապարհին շատ հեռուն է գնացել, որպեսզի հետ շրջվի՝ վտանգելով հեղինակությունը երկրի ներսում:

Ալեքսանդր Բելով

Աղբյուրը՝ ИА REGNUM


 

Աշխարհում Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողան ԱՄՆ Եվրոպական միություն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին