Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: Տեղեկությունը հաստատել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը:
«Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող»,- ասել է Ասատրյանը: