Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումից հետո մեկուսացել է: Այդ մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն։
Ավելի վաղ Քեյթ Միդլթոնը դարձել էր Ուիմբլդոնի մրցաշարի պատվավոր հյուր: Սակայն պարզվել է, որ այն մարդկանցից մեկը, որի հետ նա շփվել է, վարակված է եղել COVID-19- ով;
Ռիսկերը վերացնելու համար Քեմբրիջի դքսուհին սկսել է կարանտին պահպանել, որը կտեւի առնվազն 10 օր: Այդ պատճառով նա չի կարողացել ներկա լինել Բուքինգհեմյան պալատում կայացած միջոցառմանը:
Ակնկալվում էր, որ Քեյթը կմիանա արքայազն Ուիլյամին հուլիսի 5-ին Միացյալ Թագավորության առողջապահության ազգային ծառայության 73-ամյակը նշելու տոնակատարության ժամանակ:
Նա ստիպված կլինի կարանտինի պայմաններում մնալ՝ չնայած կորոնավիրուսային վարակի թեսթի բացասական արդյունքին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Քեյթ Միդլթոնի նոր բարեգործական նախագծի մասին: