f

Անկախ

Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգին ելույթ կունենա դաշնակահար Դմիտրի Իշխանովը


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2020-2021 hամերգաշրջանի փակման համերգը նվիրված է լինելու մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։

Համերգը կկայանա հուլիսի 15-ին՝ ժամը 19.30, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից: Համերգային ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, գոսերի և լարայինների համար գրված սիմֆոնիան (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի), կինոերաժշտությունը։ Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մշտապես աշխատել է Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայ կոմպոզիտորների, այդ թվում Էդվարդ Միրզոյանի արվեստը հանրայնացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, 2019 թվականին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, ձայնագրել է Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը։ Հուլիսի 15-ին կայանալիք երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա նաև դաշնակահար Դմիտրի Իշխանովը՝ կատարելով Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Երեկոն կկայանա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ 

 

Էդվարդ Միրզոյան ՀՀ ԿԳՄՍ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին