f

Անկախ

Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի Հայաստանի վերջնական պրոտեկտորացման հարցում․ Նաիրա Զոհրաբյան


ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր էջում գրել է․

Հայաստանը դառնում է պրոտեկտորատ

Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի Հայաստանի վերջնական պրոտեկտորացման հարցում։

Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի այլեւս ինքնիշխանության անվտանգության բարձիկներ չունեցող Հայաստան ունենալու հարցում։

Ինքնիշխան Հայաստանի մասին այսօր կարող են խոսել միայն ռաբիս պոետները։

Երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակեց մեր 14 ռազմագերների դատավճիռը՝ նրանք դատապարտվեցին 6 ամսից մինչեւ 4 տարի ազատազրկման։

6 ամիսը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում, ըստ միջազգային հանրության կուլուարային զրույցների, պիտի ավարտվի Ադրբեջանին մի քանի հայկական անկլավների հանձնումը, որոնք Ալիեւի սիրած խորհրդային քարտեզով եղել են ադրբեջանական ԽՍՀՄ մաս։

6 ամիսը այն ժամկետն է, որի ընթացքում, ըստ միջազգային հանրության կուլուարային զրույցների, պիտի ստորագրվեն Մեղրու միջանցքի եւ դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու իրավական փաստաթղթերը։

Այսօր Ալիեւի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Հաջիեւը մարդասպան երկրին ոչ բնորոշ խաղաղասիրական տեքստ է արտաբերել՝ ասելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը այլեւս ունեն շանս ստորագրելու խաղաղության համաձայնագիր, իսկ դրա համար պիտի ավարտին հասցվեն ձեռք բերված պայմանավորվածություններն ու պիտի սկսվի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը։ Իսկ Արցախը երբեւէ վերադարձնելու օրակարգ ունեցողներին Հաջիեւը սպառնաց նոր արհավիրքով։

Ահա այսպես։

Մեր տղաները, հիշեցնեմ, երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվեցին 6 ամսից մինչեւ 4 տարի ազատազրկման։ Տարբեր գերտերությունների կաբինետներում այլեւս բաց խոսում են, որ մինչեւ տարեվերջ հիմնական ու վերջին պայմանավորվածությունների փաթեթները պետք է ստորագրվեն ու դա սկսվելու է հենց սեպտեմբերից։

Մեր տղաները պատանդ են։

Պատանդ են այն պայմանավորվածությունների եւ ստորագրվելիք փաստաթղթերի, որոնք տեղի են ունենալու մեր տարածաշրջանում խաղադրույքներ դրած տերությունների բաց, բայց ոչինչ չտեսնող հայացքի տակ։

Նաիրա Զոհրաբյան ֆեյսբուքյան գրառում հայ ռազմագերիներ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին