f

Անկախ

Պատերազմից հետո Ադրբեջանում կյանքը շարունակում է թանկանալ․ գազի և հոսանքի սակագնի բարձրացումը բնակչության դժգոհությունն է հարուցել


Արցախյան պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի բնակիչների սոցիալական բողոքները շարունակում են աճել՝ տարեսկզբից երկրում սկսված թանկացումների պատճառով։

Հերթը հասել է գազին ու էլեկտրաէներգիային։ Մասնավորապես, հուլիսի 1-ից Ադրբեջանի սակագնային խորհրդի որոշմամբ՝ բնական գազն ու էլեկտրաէներգիան թանկանում են։

«Լավ» լուրը բնակիչներին Կառավարությանը կից Սակագնային խորհուրդը հայտնել է հունիսի 30-ին։ Բնական գազը թանկացել է գրեթե կրկնակի։ Մինչ այս, Ադրբեջանում բնակչության կողմից օգտագործվող բնական գազի երկու սակագին է եղել․ տարեկան մինչև 2200 խորանարդ մետր գազն արժեր 0․1 մանաթ (մոտ $0․06)՝ մեկ խորանարդ մետրի դիմաց, իսկ այս սահմանաչափից ավելին՝ 0․2 մանաթ (մոտ $0.12)։

Հիմա այլ սակագներ են գործելու։ 0․1 մանաթ սակագինը գործելու է միայն մինչև տարեկան 1200 խորանարդ մետրի դեպքում։ Այլ կերպ ասած՝ նվազագույն գնով գազի սահմանաչափը կրճատվել է գրեթե կիսով չափ։ Մինչև 2500 խորանարդ մետրը գերազանցելու դեպքում էլ կապույտ վառելիքի գինը հավասար կլինի 0․2 մանաթի (մոտ $0.12), իսկ դրանից բարձր՝ 0.25 մանաթի (մոտ $0.15)։ Բնական գազի բարձրացման նախաձեռնողը պետական նավթային SOCAR ընկերությունն է։ «Ազերգազ» արտադրական միավորումը գնի բարձրացումը բացատրել է բնապահպանական պահանջներով։ «Ազերգազի» գլխավոր տնօրեն Ռուսլան Ալիևի խոսքով՝ գազի նոր սակագները նպաստելու են Ադրբեջանում ջեռուցման ցանցերի հետագա զարգացմանը։ «Կենտրոնական ջեռուցումը կիրառվում է աշխարհի շատ երկրներում։ Այն տարբերվում է ջեռուցման անհատական համակարգից ոչ միայն գազի խնայողությամբ, այլև շատ առավելություններ ունի բնապահպանական տեսանկյունից»,- նշել է նա։ Տնտեսագետները կարծում են, որ բնական գազի գնի բարձրացումն է՛լ ավելի կբարդացնի մարդկանց կյանքը՝ սոցիալական տարբեր խնդիրներին ևս մեկը գումարելով։

Մասնավորպես, «Кавказский Узел»-ի հետ զրույցում տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին ասել է, որ բնական գազի սակագնի բարձրացումն Ադրբեջանի բնակչության 65-70 տոկոսին կանդրադառնա։ «Հիմա, երբ սահմանը իջեցվել է մինչև 1200 խորանարդ մետրի, կարելի է վստահաբար ասել, որ մարդկանց թիվը, որոնք դա կանցնեն, բավական մեծ կլինի։ Այս թանկացումը յուրաքանչյուր երեք տնային տնտեսություններից երկուսի վրա կազդի»,- ասել է Ջաֆարլին։ Տնտեսական վերուծության կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Թալիբլին էլ լրատվամիջոցին ասել է, որ նոր սակագներն ընտանեկան բյուջեներում կավելացնեն կոմունալ ծախսերի բաժինը։ «Ադրբեջանում մեծ է կոմունալ ծախսերի մասնաբաժինը տնային տնտեսությունների բյուջեներում: Սա երկրի աղքատության ցուցանիշն է: Հիմա դրանք լրացուցիչ կավելանան:

Դա ոչ միայն տնտեսական միջոց է, այլև կառավարության քաղաքականության ցուցիչ՝ մարդկանց դատապարտել օրվա հացի հարց լուծելու խնդրի, որ մարդիկ ժամանակ չունենան իրենց իրավունքները պաշտպանել։ Ցածր եկամուտները մարդկանց թույլ չեն տալիս երեխաներին լավ կրթություն տալ, իսկ քիչ կրթվածներին հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել»,- ասել է Թալիբլին։

«Кавказский Узел»-ի հետ զրույցում քաղաքացիները ևս իրենց դժգոհություններն են հայտնել։ Բաքվի բնակիչ Մուստաֆա Մարդանովն ասել է, որ նոր գները լրջորեն հարվածում են իր բյուջեին։

«Տանը կենտրոնական ջեռուցում չունենք։ Նախորդ տարի տանը տաքացման համար ծախսել ենք մոտ 2000 խորանարդ մետր, դրամական առումով՝ 200 մանաթ (118 դոլար)։ Հիմա նոր սակագնով եռակի կթանկանա»,- ասել է Մարդանովը։ Թոշակառու Մահմար Իբրահիմովան էլ նշել է, որ բնական գազի սակագինը Ադրբեջանում անհիմն բարձր է։

«Մենք նավթագազային երկիր ենք, մեզ մոտ պետք է գազի ու նավթի ցածր գներ լինեն, բայց, միևնույն է, պարբերաբար գազի ու բենզինի գները բարձրացնում են»,- ասել է Իբրահիմովան։

Իսկ ահա էլեկտրաէներգիայի գինն այսուհետ Ադրբեջանում հաշվարկելու են օրվա ժամերով։ Սակագնային խորհրդի այս որոշումները բուռն քննարկումներ են առաջացրել նաև սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում։ Թեմայի շուրջ նույնիսկ տարբեր մեմեր ու ծաղրանկարներ են տարածվում։

«Սարսափելի է, որ մենք չենք կարող մեր ձայնը բարձրացնել անգամ այն ժամանակ, երբ մեր աչքի առաջ բնակչության աղքատ շերտերն է՛լ ավելի են կարիքի մեջ հայտնվում»,- Ֆեյսբուքում գրել է օգտատերերից մեկը։

Նշենք, որ 2021 թվականն ադրբեջանցիների համար նշանավորվում է թանկացումներով։ Հունվարի սկզբին բարձրացվեցին բենզինի ու դիզվառելիքի գները։

Բացի այդ, փետրվարի 1-ից կրկնապատկվել է ջրի սակագինը։ Իսկ ահա սպառողական առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն Ադրբեջանում սկսվել է դեռ նախորդ տարվանից։ 

 

Ադրբեջան Աշխարհում սոցիալական վիճակ թանկացումներ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին