f

Անկախ

Կարկտահարության հետեւանքով Լուսակերտ գյուղում վնասվել է մոտ 370 հա ցանքատարածք ու մի քանի տանիք


Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղում երկու օր առաջ տեղացած կարկուտը նախնական հաշվարկով վնասել է մոտ 370 հեկտար ցանքատարածք ու մի քանի բնակելի տների տանիք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սամվել Բալաբեկյանը։

Կարկտահարվել են հացահատիկի, կարտոֆիլի ու բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները։ Վնասի չափը դեռ ճշտվում է, բայց նախնական հաշվարկով, ըստ Լուսակերտի համայնքի ղեկավարի՝ 60%-ով վնասվել է կարտոֆիլի դաշտերը, 70%-ով՝ցորենինը, 90%-ով էլ գարիինը եւ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները։

 

 

Շիրակի մարզպետարանում հանձնաժողով է ստեղծվել, որը գյուղապետարանի մասնագետների հետ մեկտեղ վնասի ուսումնասիրություն է կատարում։  Ըստ համայնքի ղեկավարի,  գյուղի տարածքում տեղադրված է 6  հակակարկտային կայան, բայց կարկուտը հակառակ ուղղությամբ է եղել, որին ուղեկցել է փոթորիկ։

«Երբ հակառակ ուղղությամբ է կարկուտ գալիս, այդ դեպքում հակակարկտային կայանների արդյունավետությունը նվազում է»,– ասաց Սամվել Բալաբեկյանը՝ հավելելով, որ համայնքում չկա մեկը , որի բերքը փրկված լինի։

Մոտ 30 րոպե տեղացած կարկուտից մեծ վնասներ է կրել Հովհաննես Մնացյանը։ Նրա՝ 0,5 հա կարտոֆիլի ու 1 հա ցորենի դաշտերն ամբողջությամբ մնացել են կարկուտի տակ։

«Կարտոֆիլի դաշտը հնարավոր է վերականգնել, բայց դե շատ հեռուն կգնա, ցրտերը կընկնեն արդեն։ Վարկ էի վերցրել ու Ռուսաստանից ներկրված  ցորենի սերմացու գնել, նորմալ սերմ էր ընկել ձեռքներս ուզում էինք լավ լիներ, բայց... Չգիտեմ կքաղե՞նք, թե ոչ, բայց որ քաղվի էլ,  մեկ է՝ մեջից բան դուրս չի գա»,– ասաց Հովհաննեսը։

1 հա ցորենի դաշտը մշակելու համար Հովհաննեսը 220 000 դրամի ծախս էր արել։ Միայն ցորենը հավաքելուց հետո կարող է ասել, թե ինչքան վնաս է կրել։

Հովհաննեսը փոխհատուցման ակնկալիք ունի, դեռ սպասում է վնասված ցանքերում ուսումնասիրության ավարտին, որից հետո միայն կարող են Կառավարությանը դիմել։

կարկուտ Շիրակի մարզ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին