f

Անկախ

Քննիչը, մի քանի տեղ հիշատակելով, որ Հայկ Սարգսյանը ջնջել է Անուշ Դաշտենցի հեռախոսում առկա տեսանյութը, այդպես էլ գնահատական չի տվել այդ արարքին. «Հրապարակ»


Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Խ․ Մեջլումյանը որոշել է, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, խլելով «Հրապարակի» լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը, խոչընդոտելով նրա աշխատանքը, ջնջելով նրա արած տեսանյութը, ոչ մի հանցանք չի գործել, եւ մերժել է ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը։ Քննարկել են 3 հոդվածի շրջանակներում՝ 144-րդ հոդվածի՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու մասով, 164-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, եւ 176-րդ հոդվածի՝ կողոպուտի։
Քրգործի հարուցումը մերժելու որոշումը կայացնելուց առաջ քննիչը բացատրություններ է վերցրել ինչպես թղթակցից, այնպես էլ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանից։ Հիշեցնենք, որ «Հրապարակի» լրագրող Անուշ Դաշտենցը հունիսի 3-ի երեկոյան հանդիպել էր Հայկ Սարգսյանին՝ «Քաղպայմանագրի» նախընտրական գրասենյակի մոտ, եւ փորձել հարց ուղղել գեներալ Մուրադովի եւ մեր գերիների վերադարձի վերաբերյալ։ Հ․ Սարգսյանը մի ցատկով խլել էր նրա աշխատանքային գործիք հեռախոսը, նստել մեքենան եւ հեռացել։ Մեկ ժամ անց հեռախոսն օգնականի միջոցով վերադարձրել էին՝ տեսանյութը ջնջված։ Այստեղ ակնհայտ է, որ լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտելու, պաշտոնատար անձի կողմից իր դիրքը չարաշահելու հանցակազմ կա, սակայն քննիչը գտել է, որ դա բացակայում է։ Ինչի՞ վրա է կառուցվել քննիչի այս անօրինական եզրակացությունը՝ Հայկ Սարգսյանի զավեշտական բացատրությունների։ Ի՞նչ է ասում ԱԺ պատգամավորն իր բացատրության մեջ։ Ասում է, որ հունիսի 3-ի երեկոյան՝ աշխատանքային ժամի ավարտից հետո, ընկերների հետ գտնվել է Մաշտոցի պողոտային հարակից տարածքում։ Գտնվել է «ոչ աշխատանքային բնույթի հարցերով, ընկերների հետ ժամանակ անցկացնելու նպատակով»։ Նկատենք․ սա նախընտրական փուլն էր, եւ պատգամավորի ու լրագրողի գործունեությունն էլ ժամանակային սահմանափակումներ չի ճանաչում։ Փողոցում իրեն է մոտեցել «մի կին ու սկսել է անձնական կյանքին առնչվող հարցեր տալ»։ Պարզվում է՝ գերիների թեման Հայկ Սարգսյանի անձնական կյանքին է առնչվում։ «Այդ կինը», ի դեպ, հայտնի լրագրող է եւ բազմիցս զրուցել է Հայկ Սարգսյանի հետ, այնպես որ՝ բացառված է, որ նրան չճանաչեր, իսկ հարցը տալուց առաջ էլ լրագրողը հստակ ներկայացել է։ Պատգամավորը գրել է՝ «այդ կնոջից» պահանջել է իրեն չնկարահանել ու անձնական կյանքին առնչվող հարցեր չտալ։ «Կինն» ասել է, որ լրագրող է, ինչին ինքը «չի հավատացել, քանի որ նրա մոտ որեւէ իր կամ առարկա, մասնավորապես՝ ինչ-որ մի լրատվամիջոցի տարբերանշանով բարձրախոս, բեյջ, տեսախցիկ, վկայական, հագուստ չի ունեցել, որից կարելի էր հասկանալ, որ նա լրագրող է»։
Եվ ՀՔԾ քննիչը քրեական գործի հարուցումը մերժել է՝ խոսքի ազատության մասին մի «գիտական» վերլուծություն անելով ու քննչական ողջ համակարգի անգրագիտությունը բացահայտելով․
«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտել ասելով՝ հասկացվում է գրաքննություն իրականացնելը, խմբագրության մասնագիտական ինքնուրույնությունը խախտելը եւ դրա գործունեությանն ապօրինի միջամտելը, ԶԼՄ-ի գործունեությունն ապօրինի կասեցնելը կամ դադարեցնելը, լրագրողի՝ օրենքով նախատեսված իրավունքները խախտելը եւ նմանատիպ գործողությունները։ Լրագրողին տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրել ասելով՝ պետք է հասկանալ տուժողի վրա ցանկացած եղանակով ճնշում գործադրելը։ Գործադրվող ճնշումը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան բնույթի։ Ֆիզիկական հարկադրանքը կարող է արտահայտվել, օրինակ, լրագրողին ծեծելով, խոշտանգելով, ազատությունից ապօրինի զրկելով, նրա առողջությանը տարբեր աստիճանի ծանրության վնաս պատճառելով»։ Ապա՝ եզրակացություն․ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը բացակայում է, քանի որ «անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը գիտակցաբար խոչընդոտի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը կամ հարկադրի տեղեկություն տարածելու կամ դրանք տարածելուց հրաժարվելուն»։ Եվ այսքան ճիգ գործադրած քննիչը, մի քանի տեղ հիշատակելով, որ Սարգսյանը ջնջել է Անուշ Դաշտենցի հեռախոսում առկա տեսանյութը, այդպես էլ գնահատական չի տվել այդ արարքին՝ երեւի համարելով, որ դա պատգամավորի իրավունքների մեջ է մտնում։
 

Հայկ Սարգսյան ՀՔԾ հանցագործություններ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին