f

Անկախ

«Չդառնաս քո խղճի ընդդիմությունը». ԼՀԿ-ական պատգամավորը նամակ է թողել իր աշխատասենյակը հաջորդիվ զբաղեցնող պատգամավորին


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը նամակ է թողել իր աշխատասենյակը հաջորդիվ զբաղեցնող պատգամավորին:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր, հետևելով ԱՄՆ-ում ապրող իմ լավ բարեկամ Արմենի խորհրդին, նամակ եմ թողնում իմ աշխատասենյակում՝ ուղղված  սենյակը հաջորդիվ զբաղեցնող պատգամավորին

Ահա նամակի բովանդակությունը...

Բարև, հայրենակի՛ց. Ես քեզ ասելիք ու մաղթելիք ունեմ…

Սա ընդդիմության հարկաբաժինն է, ուր ես ոտք դրեցի մոտ 2.5 տարի առաջ…Հեղափոխությունից հետո հեշտ չէր լինել ընդդիմություն…Սկզբում մեր ամեն քննադատությունը ծանր էր տանում հասարակությունը՝ համարելով իր քննադատը: Բայց առանց քննադատության երկիրն առաջ գնալ չի կարող…

Քննադատությունը, այո՛, ինքնանպատակ չէ: Դա պիտի լինի առավելագույնն օբյեկտիվ ու կառուցողական…

Պատերազմի միջով նոր անցած մեր երկրի ԱԺ-ն չպիտի դառնա կարապի, խեցգետնի ու գայլաձկան կռվշտոցի ու քաշքշուկի վայր…Դա ձեռնտու է միայն մեր թշնամուն,,,

Այստեղ պիտի բախվեն մտքերը միայն՝ մեր սուրբ երկիրը զարգացնելուն և ուժեղացնելուն միտված:

Ես աշխատել եմ լինել հենց այդպիսի ընդդիմություն՝ գործունեությանս առանցքում ունենալով մարդուն, մեր հայրենակցին…

Երբ հետ եմ նայում՝ որպես հաշվետվություն մտածում եմ. կարողացե՞լ եմ ժպիտ պարգևել մարդուն…Փոխել նրա կյանքի որակը…Այո՛, դա երկուսուկես տարվա անելիք չէր, բայց ես արել եմ առավելագույնը, որպեսզի հետագայում ինձ հաջորդողը ավելի հաջողի, քան ես…Դա կախված է նաև ստացվող ժառանգությունից…Սպասի՛ր, շարունակիր կարդալ:

Ինչ էլ լինի, խնդրո՛ւմ եմ, չդառնաս քո խղճի ընդդիմությունը…

Այստեղ՝ իմ աշխատասենյակում, պատին թողնում եմ նաև աշխարհի ընթացքի վրա ազդեցություն թողած երկու կին առաջնորդների մտքեր-խորհուրդները…

Թետչերինն ու Մայր Թերեզայինը…Այո՛, իրարից շատ տարբեր առաջնորդներ են: Երկուսն էլ ուժեղ. Տարբեր ուժերի մասին է խոսքը, անշուշտ…Այո, բարությունն ու ներողամտությունն էլ հզոր ուժ են, որոնք կարող է շատ ճամփաներ լուսավորել…Շատ դռներ բացել….

Կարդա՛ այդ մտքերը, երբ կռիվ կանես խղճիդ հետ…Հավատա՛, օգնում է:

Հիշի՛ր ինձ, եթե հարկ կհամարես, ժպտա՛ ու մտածիր առավելագույն օգուտ տալ մեր երկրին ու մեր քաղաքացուն…

Չգիտեմ՝ Աստծուն հավատո՞ւմ ես…

Ես հավատում եմ ու բարի ցանկություններով եմ թողնում այս նամակը քեզ…

Ուրեմն, բարի երթ ու հաջող աշխատանք քեզ՝ հանուն մեր սուրբ հայրենիքի»:

Սրբուհի Գրիգորյան Ազգային ժողով նամակ Լուսավոր Հայաստան

Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Ավելին
Ավելին