ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հեռացող կազմի պատգամավորները հուլիսի 1-ին, բավական երկար եւ բուռն քննարկումներից հետո, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ չընդունեցին օրենսդրական նախաձեռնությունը, որը մտցրել էին «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանականները, որն անդրադառնում էր պետական եւ քաղաքապատկան տարածքներում ապօրինի շինությունների ճակատագրին։
Արդյունքում՝ օրինագծերի փաթեթը Քաղաքացիական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին արժանացավ միայն 37 պատգամավորի հավանությանը, 13-ը «դեմ» քվեարկեց, 15-ը ձեռնպահ։
Օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, մասնավորապես, առաջարկեց արգելել պետական եւ քաղաքապատկան հողերի վրա կառուցված շինությունների հետագա լեգիտիմացումը։ Այս նորմը պետք է տարածվեր միայն այն դեպքերի վրա, որոնք կծագեին արդեն նոր օրենքի ընդունումից հետո։