f

Անկախ

Թումանյանի շուրջ 70 բնակիչներ մաքուր շրջակա միջավայրի իրենց իրավունքը կպաշտպանեն դատարանում. «ԷկոԼուր»


Լոռու մարզի Թումանյանի շրջանի շուրջ 70 բնակիչ իրենց առողջության, կյանքի անձեռնմխելիության և սեփականության իրավունքը կպաշտպանեն դատարանում: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ դատական հայցեր են ներկայացրել Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի բնակիչները:

«ԷկոԼուր»-ը, վկայակոչելով  Դատական տեղեկատվական համակարգի www.datalex.am կայքում առկա տեղեկատվությունը, գրում է, որ հայցերը վերաբերում են առողջության իրավունքի, անձնական կյանքի և բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտումներին ու վնասի փոխհատուցման պահանջին: Իրավաբանական աջակցությունը ցուցաբերում է «Թումանյան» փաստաբանական գրասենյակը:

Հայցերի համար հիմք են ծառայել հանքարդյունաբերական օբյեկտների աղտոտող ազդեցությունը կրող բնակիչներից վերցված, ինչպես նաև հարատև աղտոտման ենթարկվող տարածքներից վերցված հողի, ջրի և մթերքների նմուշների հետազոտությունների արդյունքները: Հետազոտություններն իրականացվել են 2018–2020թթ. քիմիական աղտոտման հարցերում մասնագիտացած «Առնիկա» չեխական կազմակերպության կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի մասնակցությամբ: Հրապարակված զեկույցները (1 2 3) ցույց են տալիս ծանր և տոքսիկ մետաղների՝ մկնդեղի ու կադմիումի բարձր պարունակությունն օրգանիզմում: Առանձնապես մտահոգիչ էր քիմիական աղտոտվածության տարածքում բնակվող երեխաների օրգանիզմում այդ տարրերի բարձր պարունակությունը:

«Շատ կարևոր է հանքարդյունաբերությունից տուժած համայնքներում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Հանքարդյունաբերությունը չպետք է գործի մարդկանց առողջության ու մաքրող տեխնոլոգիաների վրա տնտեսելու հաշվին»,- նշել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում չկան վնասի փոխհատուցման մեխանիզմներ, հետևաբար, հաստատված չէ սոցիալական արդարությունը: «Մենք ձգտում ենք նրան, որպեսզի այդպիսի մեխանիզմներ լինեն ու աշխատեն, և վստահ ենք, որ տեղի համայնքները գիտակցելով, թե ինչ վնասներ են կրել, կինքնակազմակերպվեն և կունենան ավելի շատ աջակիցներ կյանքի ու առողջության իրավունքը պաշտպանելու գործում»,- ասել է Դուլգարյանը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև ներդնել կանխարգելիչ միջոցառումներ ապահովագրության, փոխհատուցման վճարների չափի և մեխանիզմի վերաբերյալ` արդյունահանող ձեռնարկությունների պատճառած վնասը նվազագույնի հասցնելու համար:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշել է. «Առաջին անգամ մարդիկ պաշտպանում են իրենց իրավունքները ՝ հիմնվելով քիմիական աղտոտվածության վերլուծության արդյունքների վրա: Մենք ակնկալում ենք, որ կստեղծվի դատական նախադեպ, երբ ընկերությունը պատասխանատվության կենթարկվի լեռնահանքային օբյեկտների թունավոր արտանետումներից և արտահոսքերից տուժած կոնկրետ մարդկանց առաջ: Առողջ միջավայրի իրավունք նշանակում է կյանքի իրավունք: Դա այն է, ինչ Ախթալա համայնքի բնակիչները մտադիր են ապացուցել դատարանում»:

Թումանյանի տարածաշրջանում աղտոտվածության իրազեկվածության բարձրացում» ծրագրի՝ «Առնիկա» կազմակերպության կողմից համակարգող Վալերիա Գրեչկոն կարծում է, որ բնակավայրերի՝ հանքարդյունաբերական արտադրությանը մոտ գտնվելը պարտադիր ազդում է թե՛ տեղի բնակիչների առողջության, թե կենսապայմանների վրա: «Դատարան դիմելն իրենից ներկայացնում է Թումանյանի շրջանում բնապահպանական իրավիճակի բարելավմանն ուղղված գործողությունների և միջոցառումների մի ամբողջ շղթայի կարևոր փուլ: Դա նաև տեղի ակտիվիստների՝ իրավիճակը դեպի լավը փոխելու պատրաստակամության և վստահության ցուցիչն է: Դատական գործընթացները կարող են նպաստել հանքարդյունաբերության խնդիրների վրա ուշադրության կենտրոնացմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ պետական մակարդակով: Մենք չենք բացառում հայցերի ներկայացում Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Այդ դեպքում գործընթացներին կներգրավվի նաև միջազգային հանրությունը»,- նշել է նա:

Լոռու մարզ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին