f

Անկախ

Տիգրանաշենից Արծվաշեն. Անկլավների ճակատագիրը


Արցախի 75 տոկոսի հանձնումից երկար չանցած շրջանառության մեջ դրվեց հերթական զիջումների մասին խոսակցությունները: Այս անգամ հերթը անկլավների փոխանակմանն է: Պատահական չէ այս խոսակցությունների ակտիվացումը, չէ որ Նիկոլ Փաշինյանը Արցախյան երկրորդ պատերազմի հենց սկզբից պայմանավորվեց «ժողովրդի» հետ, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու: Եվ հունիսի 20-ի ընտրությունները եկան հաստատելու, որ «ժողովուրդն» առանձնակի առարկություններ չունի այս հարցում:

Ինչևէ, հարց է ծագում. ինչու՞ հենց այս փուլում բոլորը հիշեցին սովետական ապաշնորհ կառավարման արգասիքը: Անկլավների թեման 30 տարի փակ էր, և ադրբեջանցիները, որոնք չէին էլ թաքցնում իրենց հավակնությունները Սյունիքի, Սևանի, անգամ Երևանի նկատմամբ, անկլավների մասին երբևէ չէին հիշատակում: Որո՞նք են այդ անկլավները, ո՞րն է դրանց կարևորությունը և ինչու՞ որևէ պարագայում չի կարելի և մեր շահերից չի բխում անկլավների փոխանակում իրականացնել թշնամու հետ:

Անկլավ բառն առաջացել է լատիներեն inclavare -կողպել բառից, օտար պետության սահմանների մեջ գտնվող և այդ պետությանը չպատկանող տարածք: Այն կարելի է համեմատել կղզու հետ։ Անկլավը կարող է լինել ինչպես այլ պետության տարածք (գյուղ, մարզ, ինքնավար հանրապետություն, օրինակ՝ Նախիջևանը), այնպես էլ անկախ պետություն (օրինակ՝ Սան Մարինո գաճաճ պետությունը գտնվում է Իտալիայի տարածքում): Ընդ որում, տարամեկնաբանությունից խուսափելու համար նշենք, որ տարածքը, որը գտնվում է մի պետության տարածքում, բայց պատկանում է այլ պետության, վերջինիս համար հանդիսանում է Էքսկլավ: Այսինքն, Արծվաշենը Ադրբեջանի համար անկլավ է, Հայաստանի համար՝ էքսկլավ:

Հայկական և ադրբեջանական անկլավների պատմությունը հասկանալու համար պետք է հետհայացք գցենք Հայաստանի առաջին հանրապետության տարիներին:

 1918-1920թթ. Հայաստանի առաջին հանրապետության տարածքը կազմում էր 70 հազար քառ. կմ: Կից քարտեզում երևում է, որ Արցախը, ինչպես նաև Նախիջևանը գտնվում էին ՀՀ տարածքում, Արծվաշենը իր հարակից տարածքներով՝ ևս, իսկ Տավուշը ծվատված չէր:

Ավելորդ է անգամ անդրադառնալ, թե ինչպես Հայաստանը, խորհրդայնցումից հետո սկսեց մաս-մաս կորցնել իր տարածքները, և արդյունքում 70 հազար քառ. կմ տարածքից մնաց 28 հազար քառակուսին: Խորհրդային ղեկավարներն, իհարկե, այսքանով չէին սահմանափակվելու, նրանց նպատակն էր խորհրդայնացած հանրապետությունները միմյանց կապել այնպիսի թելերով թե տնտեսական, թե տարածքային, որ դրա փլուզումն աղետալի լինի բոլորի համար, ինչին էլ իհարկե, ականատես եղանք և դեռ լինում ենք՝  1991 թ.-ից ի վեր:

Առհասարակ, անկլավների ստեղծման գաղափարը սովետական հիվանդ երևակայության արդյունք էր, կարծես եթե միմյանց տարածքներում բնակավայր տրամադրվեր թշնամի ազգերին, նրանք մի կողմ կդնեին իրենց միջև առկա հակասությունները և կապրեին հաշտ ու համերաշխ: Մինչդեռ այն իրականում ժամանակով լարած ռումբ էր, որը վաղ թե ուշ պետք է պայթեր, իսկ ժամանակն էլ պայմանավորված էր Խորհրդային միության գոյությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային փոխանակումները մեծ թափ են առել հատկապես 1922-1936 թվականներին, երբ Հարավային Կովկասի երեք հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը Անդրֆեդերացիա միասնական անվան տակ՝ Թիֆլիս մայրաքաղաքով, մաս էին կազմում ԽՍՀՄ-ին:

Եվ այսպես, 1932 թվականի քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ չեն եղել, իսկ Արծվաշեն գյուղը (ադրբեջաներեն՝ Բաշքյոյ կամ Բաշքենդ) անունով, որ անկլավ էր Խորհրդային Ադրբեջանի կազմում՝ Գետաբեկի շրջանում։ Քարտեզների մանրամասն ուսումնասիրության ընթացքում պարզ կդառնա, որ Գետաբեկը Հայաստանի առաջին հանրապետության և Ադրբեջանի հանրապետության միջև վիճելի տարածքներից էր համարվում: Հայաստանի և Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, ցավոք, գրեթե բոլոր վիճելի տարածքների հարցը լուծվեց ոչ հօգուտ Հայաստանի: Միայն այնտեղ, որտեղ հայերին հաջողվեց ատամ ցույց տալ, մնացին Խորհրդային Հայաստանի կազմում: Արծվաշենը հետագայում Խորհրդային Հայաստանի Կրասնոսելսի շրջանի մաս է կազմել՝ մնալով անկլավ։

1992 թվականի  օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրավեց Արծվաշենը: Տեղի 4500 հայեր մի կերպ հեռացան գյուղից՝ հաստատվելով Գեղարքունիքի մարզում:

Ինչ վերաբերում է  Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական անկլավներին, ապա դրանք հայտնվել են 1927-1935 թվականներին (Ադրբեջանի համար էքսկլավներ)։

  • Քյարքին (1932 թվականին անվանվել է Ջաֆարլու), այսօր՝ Տիգրանաշեն։ Անկլավի ստեղծման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Այն 1940-ականների վերջին կամայականորեն անջատվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից ու դրվել Խորհրդային Ադրբեջանի կազմում ներառված Նախիջևանի ենթակայության տակ։ 1992 թվականի մայիսից Տիգրանաշենը մտել է նորանկախ ՀՀ կազմի մեջ։ Այն կարևոր ռազմավարական նշանակություն ուներ այն ժամանակ, պահում է այդպիսի նշանակությունը մինչ օրս, քանի որ գտնվում է Հայաստանի հյուսիսը և մայրաքաղաք Երևանը Հարավին և Արցախին կապող մայրուղու անմիջական հարևանությամբ: Հատկանշական է, որ 1940թ. Հայաստանի բնակչության տեղաբաշխման քարտեզի ուսումնասիրությունը վկայում է, որ այդ ժամանակ արդեն կային Արծվաշենը և Տավուշի անկլավները, իսկ Տիգրանաշենը՝ ոչ:

  • 1920-ական թվականներին Ադրբեջանի ենթակայությանն է տրվել նաև Աշաղը Ասքիփարայի ենթաշրջանը՝ հարևան Բաղանիս-ԱյրումՂուշչու-ԱյրումՄազամ և Խեյրիմլի գյուղերով շուրջ 60 կմ² տարածքով։ Բնակավայրի հայկական անունն է Ներքին Ոսկեպար, որն առաջացել է հարևանությամբ գտնվող և առնվազն 6-րդ դարում հիմնադրված Ոսկեպար բնակավայրի անունից։ Գյուղը ընդգրկվել է եղել Ադրբեջանի ԽՍՀ Ղազախի շրջանի կազմում։  Արցախյան առաջին պատերազմի ընթացքում՝ 1992 թվականի հունիսի 14-ին, գյուղը փաստացի անցել է նորանկախ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո
  • Վերին Ոսկեպար (Յուխարը Աքսիպարա), Սոֆուլու, Բարխուդարլու, Կըզըլ Հաջիլի գյուղերը Նոյեմբերյանի և Իջևանի շրջաններում անկլավի վերածման ստույգ ժամանակը դժվար է որոշել։ Այդ գյուղերը՝ ընդհանուր շուրջ 3300 հա տարածքով, Անդրդաշնության Կենտգործկոմի սահմանային վեճերը լուծող հանձնաժողովի 1929 թվականի հուլիսին կայացված որոշմամբ ճանաչվել են որպես Հայկական ԽՍՀ մաս, սակայն Վերին Ոսկեպարը ադրբեջանական էքսկլավ է դարձել 1933-1934 թվականներին, իսկ Բարխուդարլը և Սոֆուլու գյուղերը՝ ավելի ուշ, բայց նախքան 1936 թվականը:

Քչերին է հայտնի, որ երկու հանրապետությունների միջև հողային փոխանակումների արդյունքում Խորհրդային Հայաստանի տարածքը 30 948 քառակուսի կիլոմետրից դարձել էր 29 743, այսինքն՝ շուրջ 1,2 հազար քառակուսի կիլոմետրով նվազել է։

Օրինակ, առհասարակ չի խոսվում այն մասին, որ Վարդենիսի և Ջերմուկի միջև գտնվող Ալ լճերը Հայաստանի կազմում էին, այլ ոչ Քելբաջարի։

Ամենաակնառու կորուստը եղել է Լաչինի շրջանում։ Խորհրդային Հայաստանն ու ԼՂԻՄ-ն ունեցել են ընդհանուր սահման, սակայն տարիների ընթացքում այն վերացել է։ 1992-ի մայիսի կեսերին, երբ բացվեց Լաչինի մարդասիրական միջանցքը, Հայաստանի և Արցախի միջև ցամաքային հեռավորությունը հասել էր 7 կիլոմետրի։

Հայաստանին ևս միակցվել են տարածքներ Ադրբեջանական ԽՍՀ տարածքից: Օրինակ, Մեղրիի շրջանի թաթաբնակ Նյուվադի, այսօր՝ Նռնաձոր գյուղը միայն 1928 թվականին է միացվել Խորհրդային Հայաստանին, իսկ մինչ այդ եղել է Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Նախիջևանի մի քանի սահմանային հայկական գյուղեր միացվել են Վայքի՝ նախկինում Ազիզբեկովի շրջանին։

Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ, հստակ նկատելի է, որ հայ-ադրբեջանական հողային փախանակումների վերջնարդյունքում Հայաստանը կորցրել է ավելին, քան շահել:

Նման պայմաններում խոսել անկլավների փոխանակման մասին առնվազն ծիծաղելի է, քանի որ դա լինելու է  մեր հերթական կորուստը, իսկ նրանք, որոնք փորձում են ներկայացնել, թե Տիգրանակերտի և Տավուշի անկլավների փոխանակման արդյունքում մենք հետ կվերցնենք Արծվաշենը, պարզապես թոզ են փչում «ժողովրդի» աչքին: Նշենք, որ խոսքը զուտ տարածքային անհամաչափության մասին չէ, քանի որ Հայաստանում գտնվող 3 անկլավները տարածքով գրեթե համարժեք են Արծվաշենին զբաղեցրած տարածքին: Վերին Ոսկեպարի նախկին անկլավի մակերեսը, ըստ Google-ի քարտեզի, մոտ 25․4 քկմ է, Բարխուդարլուինը՝ 10․1 քկմ, իսկ Տիգրանաշենինը՝ 8․3 քկմ: Այդ երեք նախկին ադրբեջանական անկլավների գումարային մակերեսը մոտ 43․8 քկմ է:  Արծվաշենի մակերեսը մոտ 38․1 քառակուսի կիլոմետր է:

Հարցն այն է, որ Ադրբեջանը երբեք ցամաքային ճանապարհ չի տրամադրի Հայաստանին՝ Արծվաշենին միանալու համար (Արծվաշենը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի արևելյան մասում՝ սահմանից շուրջ 15 կմ հեռավորության վրա), իսկ Ադրբեջանին վերադարձվելիք անկլավներն, անխտիր բոլորը, գտնվում են ռազմավարական կարևորագույն ճանապարհների վրա, և ավելորդ է անգամ խոսել, թե ինչ վտանգ է պարունակում միջպետական երկու գլխավոր ճանապարհների շուրջ ադրբեջանցիների տեղակայումը:

Ադրբեջան անկլավներ խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին