Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի օլիմպիական մարզումային ճամբարին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ուղեկցությամբ միջոցառմանը հրավիրված է նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի մասնակից Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ):
Մինչ այդ Ֆերդինանդը մի քանի մարզընկերների հետ յուրատեսակ հավաքի մասնակցեց Ծաղկաձորում: Այնտեղ հիմնական շեշտը դրվել է ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակների բարելավմանը: