f

Անկախ

«Հրապարակ»․ Հաղթեց ատելությունը


«Ընտրությունների արդյունքներին սպասող հանրությունը, հատկապես նրա մտածող հատվածը, անհամբերությամբ էր սպասում հունիսի 20-ի քվեարկության վերջնական թվերին։ Քանի որ ոչ մի սոցիոլոգիական հարցման հանդեպ մեզանում լիարժեք վստահություն չկա, այս ընտրությունը յուրօրինակ սոցհարցում էր լինելու՝ հասկանալու համար, թե որքան է մեր հասարակության մտածող հատվածը։ Ինչ թիվ են կազմում հայրենիքը սիրողները և մեր հայրենիքի ամեն սանտիմետր հողի համար տառապողները։

Ուզում էինք հասկանալ՝ մեր բնակչության քանի տոկոսն է մերժում պատերազմում պարտված իշխանություններին։ Մեր ժողովրդի որ մասն է համարում, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա, քանզի դա և՛ տրամաբանական է, և՛ բնական, որպեսզի մեր երկիրն ապագա ունենա։ Նաև կհասկանայինք, թե մեր հասարակության որքան մասն է հավատում իշխանությունների անհավանական ստերին և նրա մանիպուլյացիաները հալած յուղի տեղ ընդունում։

Ուզում էինք հասկանալ, թե ողջ քարոզարշավի ընթացքում իշխանական մերժելի լեքսիկոնն ու ագրեսիվ հռետորաբանությունը մեր հանրության որ հատվածն է մերժելու, և որ մասին է դուր գալու։

Վերջապես՝ Արցախի կորուստը, հազարավոր զոհերը, մեր երկրի վտանգված սահմանները, Ադրբեջանում գտնվող գերիները մեր հասարակության քանի տոկոսի համար են վճռորոշ գործոն։ Այնպիսի գործոն, որը նրան թելադրի քվեն չտալ այս իրավիճակը ստեղծած իշխանություններին։ Չէ՞ որ այս ամենը գիտակցող և իր երկիրը սիրող մարդը դժվար թե իր ձայնը տա նման կառավարիչներին։

Բայց, ցավոք, մենք չկարողացանք այս սոցիոլոգիան իրականացնել, քանզի մեր հասարակությունն ընտրեց ոչ թե վերը նշված գործոնների ազդեցությամբ, այլ պարզապես մերժեց նախկիններին։ Ատելությունը գերազանցեց երկրի հանդեպ սիրուն, և հաղթեց անբացատրելի վախը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Նիկոլ Փաշինյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ ատելության խոսք

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին