Վաղը՝ հունիսի 30-ին, իշխող «Իմ Քայլը» խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ: ԱԺ խորհուրդն այսօր հավանություն է տվել նիստի օրակարգին:
Ըստ ամենայնի իշխող ուժը որոշել է մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորվելը ավարտին հասցնել մութ գործերը եւ դակել աղմկահարույց մի շարք օրենքներ, որոնց թվում Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը եւ մի շարք այլ նախագծեր առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության արագացված ռեժիմով երկու ընթերցում անցկացնել:
Օրակարգում ընդգրկված նախագծերին կարող եք ծանոթանալ՝այստեղ: