f

Անկախ

Մարտունու բժշկական կենտրոնը վերազինվել է ռենտգեն նորագույն սարքով


Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մարտունու բժշկական կենտրոն կատարած աշխատանքային հերթական այցի ընթացքում ծանոթացա ռենտգեն նորագույն սարքի գործարկման աշխատանքներին: ԲԿ-ն ռենտգեն նորագույն սարքը ձեռք է բերել ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած միջոցների հաշվին :

Բժշկակական կենտրոնի միջոցների հաշվին նախօրոք հիմնանորոգվել է ռենտգեն կաբինետը և վերապատրաստվել է բուժանձնակազմը։ Ռենտգեն նորագույն սարքի գործարկմամբ մենք եւս մեկ քայլ առաջ ենք կատարում դեպի բուժսպասարկման որակի բարձրացում, առաջընթաց ու զարգացում։ Այն մի կողմից մեզ հնարավորություն է տալիս՝ ճշգրիտ ախտորոշումներ իրականացնելու եւ արդյունավետ բուժում կատարելու, մյուս կողմից էլ մեր քաղաքացիները մայրաքաղաքի բուժհաստատություններ դիմելու փոխարեն բուժսպասարակումը կստանան տեղում՝ խնայելով որոշակի միջոցներ և ժամանակ։

Բուժանձնակազմի հետ զրույցում հույս հայտնեցի, որ բժշկական կենտրոնում իրականացվող տեխնիկական ու կադրային վերազինումները, նոր հիվանդանոցի կառուցումը եւ բարեփոխումները հաստատուն քայլերով տանում են նրան, որ Մարտունու տարածաշրջանի եւ մեր մարզի բնակչության բուժսպասարկումը որակապես ոչնչով չզիջի այլ առաջատար բուժհաստատությունների մատուցած ծառայություններին։

Հատկանշական է, որ բժշկական կենտրոնի տնօրինության եւ բուժանձնակազմի կողմից կա բուժսպասարկման որակի բարելավման, զարգացման ու առաջընթացի ձգտում, դրա համար մենք դրականորեն ենք արձագանքում բարձրացված ցանկացած հարցի, որը նպաստում է մեր քաղաքացիների առողջության պահպանմանը, ավելի որակյալ ու ժամանակակից բուժսպասարկման կազմակերպմանը։

Համոզված եմ, որ այստեղ մենք առաջիկայում ականատեսը կլինենք նորանոր հոջողությունների եւ ձեռքբերումների։ Այցի ավարտին շրջեցի Մարտունու ԲԿ նորակառույց շենքի եւ դիահերձարանի շինհրապարակներում, ծանոթացա իրականացվող աշխատանքների ընթացքին, զրուցեցի շինարարների հետ։

Մարտունու ԲԿ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին