Գերիների ծնողներին ասել եմ, որ ինձնով պայմանավորված ամեն ինչ անելու եմ, որ հնարավոր լինի նրանց որդիների վերադարձը: Կրկնում եմ, որ Ադրբեջանը թքած ունի բոլոր բանաձևերի, կոչերի վրա, կոնկրետ սանկցիա պետք է կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես խոսել եմ վերադարձած մեր տղաների հետ, նրանք ասում էին, որ ամեն օր քնում ու արթնանում էին՝ ասելով՝ Աստված, այնպես արա, որ մենք չլուսացնենք, և հիմա եթե մենք ուզում ենք, որ գերիների հարցում ունենանք տեղաշարժ, ապա մենք մեր բոլոր լծակները պիտի գործադրենք, որպեսզի եվրոպական կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ»,-ասաց Զոհրաբյանը և ներկայացրեց, որ կարող են մնացյալ երկրները Ալիևի բանկային հաշիվների վրա կալանք դնել ու պահանջել, որ գերիներին վերադարձնեն: