РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ էնդոկրինոլոգ և սննդաբան Տատյանա Բոչարովան պատմել է,թե ում համար հնդկաձավար ուտելը կարող է վտանգավոր լինել։ Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ հնդկաձավարը պատկանում է հիպոալերգիկ մթերքների շարքին և այն բուժման աղյուսակների մի մասն է կազմում, որոնք ստեղծվել են տարբեր հիվանդությւոնների բուժման և կանխարգելման, այդ թվում՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների համար։ Ըստ բժշկի, հնդկաձավարի անհատական անհանդուրժողականությունը շատ հազվադեպ հանդիպող երևույթ է:
«Խնդիրներ կառաջանան միայն այն դեպքում, եթե դուք չափազանց շատ հնդկաձավարով շիլա ուտեք։ Հնդկաձավարի մեջ պարունակվող մանրաթելը կարող է հանգեցնել փքվածության և գազերի ձևավորման», - նշել է Բոչարովան:
Նա նշել է, որ աղիքային խնդիրների դեպքում հնդկաձավարը չպետք է զուգակցել ճարպային մթերքների, մասնավորապես ՝ ճարպային ձկների, մսային կիսաֆաբրիկատների հետ: Այս դեպքում հետեւանքները կլինեն խմորումը, ինչպես նաև որովայնի ծանրության զգացումը, նախազգուշացրել է էնդոկրինոլոգը: Մասնագետը խորհուրդ է տվել նաեւ հնդկաձավարը միայն եռացրած ջրով չպատրաստել, այլ եփել այն: Այս դեպքում հնդկաձավարն ավելի հեշտ է մարսել: