f

Անկախ

Հայ փաստաբանների օգնությունը Բաքվում անարդյունավետ կլինի. Պետք է ներգրավել միջազգային փաստաբանների. Բորիս Ավագյան


Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողներն ուզում են, որ ստեղծվի հանձնաժողով, որում ներգրավված կլինեն եւ ԱԱԾ-ն, եւ կառավարությունը, եւ ՊՆ-ն եւ ծնողների ներկայացուցիչները, որպեսզի պատշաճ զբաղվեն այն գործընթացով, որն անհրաժեշտ է անհետ կորածներին ամեն մեկին անհատական մոտեցման համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։

«Գերիների ծնողները շատ են եւ եթե 10-15 հոգի եկել ու համաձայնել է, որ ստեղծվի հանձնաժողով եւ բավարարվել է, այն էլ այնպիսի հանձնաժողով, որն իրենց պետք է տեղեկացնի, ապա տեղեկացման համար հանձնաժողով պետք չի ստեղծել: Պետք է ստեղծել հանձնաժողով, որը կկարողանա լիակատար աշխատել եւ ամեն մի հարցին մոտենա անհատական: Որովհետեւ կան ծնողներ, որոնք ինձ զանգում ասում են՝ մեր երեխան դատվում է, վե՞րջ, էլ չի գալո՞ւ: Նրանց պետք է իրավական խորհրդատվություն տրամադրվի, որ այդ բեմադրված դատավարությունը, որ տեղի է ունենում, շոու է միջազգային հանրության համար: Որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ ցանկացած ցուցմունք, որը քեզ անհրաժեշտ է, կարող ես ստանալ»,-ասաց նա:

Անդրադառնալով այդ դատավարություններին հայ փաստաբաններ ներգրավելուն, բորիս Ավագյանն ասաց. «Իհարկե, ուրախալի է, որ հայ փաստաբանները պատրաստ են մեկնել Բաքու, բայց նրանց օգնությունն այնտեղ կլինի ոչ արդյունավետ: Ես կարծում եմ՝ անհրաժեշտություն կա հրավիրել միջազգային փաստաբանական կազմակերպություն, որը հնարավորություն կունենա աջակցել մեր տղաներին: Պետք է լինեն միջազգային փաստաբաններ, որոնց վրա այնտեղ ճնշում չի գործադրվի Բաքվում: Մեր հայ փաստաբանները Բաքվում հաստատ կլինեն շատ ուժեղ ճնշման տակ»:

Նա նկատեց, որ ընտրություններից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոստովանել է, որ հայկական կողմից եղել է խոչընդոտ ՌԴ գործընկերներին եւ դա եղել է Արա Այվազյանը, որ ականապատված քարտեզների վերաբերյալ ռուսներին տրվել է տեղեկություն, որ այդպիսի քարտեզներ չկան. «Եթե ԱԽ քարտուղարն անում է այդպիսի հայտարարություն, դա պետք է լինի հիմնավորված: Եթե նա ունեցել է բավարար հիմքեր այդպիսի բան ասելու, ես չեմ հասկանում, թե ինչու մինչեւ այսօր չի հրուցվել քրեական գործ, որովհետեւ դա հանցանք է: Եթե դա այդպես չի, ուրեմն Արմեն Գրիգորյանն է ստում: Դա պարզելու համար գլխավոր դատախազությունը պետք է Արմեն Գրիգորյանի հայտարարությունը ընդունի որպես հիմք քրեական գործ հարուցելու համար: Որ հասարակությունը տեսնի, թե ով է եղել մեղավոր»,-ասաց նա:

Բորիս Ավագյան

Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Ավելին
Ավելին