f

Անկախ

Ե՞րբ սպասենք մեր երեխաների վերադարձին. անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց


Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց:

«Վերջին անգամ հավաքվել էինք Ռուսաստանի դեսպանատան դիմաց, մեր խնդրանքն էր, որպեսզի ռուսական կողմն աջակցի մեզ, քանի որ տեղյակ էինք, որ այն մարդիկ, ովքեր գնացել էին եռակողմ բանակցությունների, իրենք կոմպետենտ չէին բանակցությունները վարելու: Մի քանի օր հետո իմացանք, որ բանկացությունները մեր օգտին չէն եղել»,-լրագրողների հետ զրույցում ասաց հարազատներից մեկը:

Նա նշեց, որ մեկ ամսից ավել է, ոչ մի նորություն չունեն և ընտրությունների պատճառով չեն կարողացել հանդիպել վարչապետի պաշտոնակատարի հետ, որպեսզի քնարկեն մի շարք հարցեր, որ հասկանան մինչև հիմա ինչ է կատարվել, և ինչ է կատարվելու այսուհետ:

«Հավաքվել ենք, որպեսզի ընդունի պարոն վարչապետը, տանք մեր հարցերը, իմանանք, ե՞րբ են բերելու մեր երեխեքին, ի՞նչ ճանապարհներով, ի՞նչ է անելու վերջը, ե՞րբ սպասենք մեր երեխեքի վերադարձին»,-նշեց հավաքված հարազատներից մեկը:

Նա նշեց, որ այս կառավարությունից ոչ մի սպասելիք չունի, և իրենց հարցերն ուղղված են կոնկրետ վարչապետին, իրենց ոչ մի ուրիշ կառույց չի հետաքրքրոում:

Նրանք նշեցին, որ մնալու են այնքան ժամանակ մինչև իրենց ընդունեն:

«Ծնողներ կան Ղարաբաղից են եկել, կան Շամշադինից, Արթիկից: Էլ հնարավոր չի, պետք է հստակ ինչ-որ քայլեր անեն և մեզ պատասխան տան»,-ասաց նա:

Արցախցի ծնողի խոսքով իրենք Արցախում բոլորի հետ հանդիպել են, բայց ոչ ոքից հստակ պատասխան չեն լսել:

«Վիդեո ունենք մեր երեխայից, բայց Կարմիր խաչից մեզ ասացին, որ դա կեղծ վիդեո է, դերասաններ են, բայց մենք նմանեցնում ենք մեր երեխային»,-նշեց նա:

Նրանք նշեցին, որ բոլոր ճանապարհներին դիմել են, էլ հույս չունեն այս կառավարությունից:

արցախյան պատերազմ Անհետ կորած զինծառայողներ հայ գերիներ

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին